Փարաքարում որքանով կկրկնվի Գյումրու սցենարը. ընտրությունների հետքերով. «Ժողովուրդ»
![]() 146 Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2024 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզի Փարաքար համայնքում Գյումրու օրինակով արտահերթ ընտրություններ կլինեն։ Հիշեցնենք՝ նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը, աղմկահարույց սպանության կենտրոնում հայտնվելուց հետո, հրաժարական է տվել: Խոսքը նոյեմբերի 16-ին Երեւանի 17-րդ թաղամասում տեղի ունեցած սպանության մասին է, որի ժամանակ հրազենային վնասվածք էր ստացել Երևանի 42-ամյա բնակիչ Արթուր Մանուկյանը: Սպանության վայրում էր եղել և այս թեմային մասնակից էր նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Արյունոտ այս պատմությունից հետո ՔՊ-ական համայնքապետը հեռացավ պաշտոնից, եւ Փարաքարը մինչ օրս ղեկավար չունի:Հիշեցնենք, որ Փարաքարում համայնքապետի ընտրության ոդիսականը վաղուց է սկսվել, երբ ՔՊ-ն «զոռբայությամբ» ու ճնշումների միջոցով Փարաքարում խլեց իշխանությունը ու իր թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանին «դարձրեց» քաղաքապետ: Այսպիսով՝ դեռ այս տարվա մայիսի 21-ին «Ապրելու երկիր» խմբակցությունը նախաձեռնել էր համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանին անվստահություն հայտնելու եւ խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանին համայնքի ղեկավար ընտրելու գործընթաց, որին իր ստորագրությամբ միացել էր ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը։ Նույն օրը համայնքի ղեկավարի հրաժարականի արդյունքում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն, սակայն ՔՊ-ի ճնշումների ներքո ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը ընտրեց ՔՊ թեկնածուին։ Ինչպես «Ապրելու երկիր»-ն էր հայտարարել՝ Երիցյանի և իր ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվել են ճնշումներ իշխանական տարբեր ներկայացուցիչների կողմից, իսկ ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը ընտրվեց համայնքի ղեկավար»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
