Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Իրավիճակը վերադարձել է քաղաքական հուն»․ Պապուաշվիլի

«Իրավիճակը վերադարձել է քաղաքական հուն»․ Պապուաշվիլի
459
Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2024 թ., 13:36

Վրաստանում բողոքի ակցիաները դարձել են խաղաղ, և իրավիճակը երկրում վերադարձել է քաղաքական հուն: Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք ականատես էինք, որ տեղի են ունենում խաղաղ, կարելի է ասել, նոսրացած շարքերով բողոքի ցույցեր՝ առանց ագրեսիվ խմբերի, որոնք մոբիլիզացվել էին քաղաքական դերակատարների կողմից։
Ցույցերի այս փոփոխությունը ողջունելի է, և այն արտացոլում է երկրում ընթացող գործընթացների վերադարձը քաղաքական հուն»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Պապուաշվիլին։