Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ տեղափոխող նավը խորտակվել է Սև ծովում

Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ տեղափոխող նավը խորտակվել է Սև ծովում
47
Այսօր, 21:01

Սև ծովում՝ Բուլղարիայի ափերի մոտ, խորտակվել է BETUL 8 բեռնանավը, որի անձնակազմում եղել են Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ։ Անձնակազմի բոլոր 12 անդամները փրկվել են, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։ Սոմալիի դրոշի ներքո նավարկող բեռնանավը, որը Ռումինիայից Եգիպտոս ցորեն էր տեղափոխում, աղետի ազդանշան է տվել բուլղարական Կալիակրա հրվանդանից մոտ 40 ծովային մղոն դեպի հարավ-արևելք ընկած տարածքում։ Ըստ Բուլղարիայի ազգային հեռուստատեսության (ԲԱՀ) հաղորդման՝ բեռնանավը խորտակվել է, սակայն անձնակազմի բոլոր 12 անդամներին հաջողվել է փրկել։