«Ոչ ոք ոչ ոքի չի ընտրել». Սալոմե Զուրաբիշվիլին դուրս է եկել ցույցի
![]() 470 Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2024 թ., 17:12 Զուրաբիշվիլին իր առաջին հայտարարությունն արեց այն բանից հետո, երբ խորհուրդը հայտարարեց Վրաստանի նոր նախագահի մասին «Ոչինչ չկա, ոչ ոք ոչ ոքի չի ընտրել, ոչինչ չի եղել»,- ասել է նախագահը։ Ավելի վաղ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները և մտադիր չէ լքել իր պաշտոնը։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին, Վրաստանում կայացան նախագահի ընտրությունները։ Առաջին անգամ նախագահին ընտրել են ոչ թե քաղաքացիները, այլ ընտրական կոլեգիան, որտեղ մեծամասնություն ուներ «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ձայների մեծամասնությամբ նախագահ է ընտրվել նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին։ Նա «Վրացական երազանք»-ի միակ թեկնածուն էր։ Կավելաշվիլին «Ժողովրդի իշխանություն» առանձին խմբավորման առաջնորդն է։ Սակայն վերջին ընտրությունների ժամանակ նա խորհրդարան է մտել՝ որպես «Վրացական երազանք» ցուցակի 18-րդ համարը։ Կավելաշվիլին վրացական ֆուտբոլի վետերան է։ Նա եղել է Վրաստանի հավաքականի անդամ և հանդես է եկել մի շարք ակումբներում, այդ թվում՝ Վրաստանում, Բրիտանիայում, Շվեյցարիայում և Ռուսաստանում։ Վրաստանում նախագահական ընտրությունների ֆոնին շարունակվում են հանրահավաքները, որոնց մասնակիցները չեն ճանաչում ընտրությունների օրինականությունը։ |

«Առաջիկա շրջանում ՌԴ-ի քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ լինելու է ավելի կոշտ». Սուրեն Սուրենյանց
13020:24
Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
11920:15
Զելենսկին ժամանել է Սիրիա (տեսանյութ)
15820:05
«ԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ երկուշաբթի օրը». Թրամփ
19719:27
«Նա սովորական վաճառական է». Ռուբեն Մխիթարյան
20617:48
«ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը չի կարող լինել առուծախի առարկա»․ Էդուարդ Շարմազանով
20116:48
«Նիկոլին հեռացնելու միակ ճանապարհը միավորված ընդդիմությունն է»․ Սամվել Ֆարմանյան
18216:36
«Փաշինյանը գիտի, որ այդ քարտեզը հենց ինքն է դրել «կասկածի տակ»»․ Հակոբ Բադալյան
16016:18
