«Եթե մենք չլինեինք, Ադրբեջանում հիմա շատ բան անհնար կլիներ». ԱՄՆ-ի դեսպանը` Բաքվում
![]() 579 Երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2024 թ., 20:00 Կիրակի օրն Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մարք Լիբբին ելույթ է ունեցել Ամերիկայի Առևտրի պալատի (AmCham) հանդիպման ժամանակ, որտեղ նա բարձր է գնահատել երկու երկրների միջև Ադրբեջանի անկախության տարիների համագործակցությունը և նշել ապագայի համար նրանց մեծ ներուժը։ Դիվանագետը հայտարարել է, որ չնայած ամերիկա-ադրբեջանական համագործակցության հաջողություններին, Բաքվում հնչում են նաև Վաշինգթոնի հասցեին քննադատության ձայներ։ Նա հերքել է Բաքվի նկատմամբ Վաշինգթոնի ոչ բարեկամական վերաբերմունքի մասին մեղադրանքները։ «ԱՄՆ-ին մեղադրել են Ադրբեջանին վնասելու բազմաթիվ անիմաստ դավադրությունների մեջ։ Ի պատասխան նման ապատեղեկատվության՝ ես կցանկանայի ոչ միայն նշել անցած տարվա հաջողությունները, այլև հիշեցնել բոլորին վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մեր գործընկերության ուժի մասին։ Այս տարի մենք նշեցինք «Դարի պայմանագրի» 30-ամյակը։ Այս կարևոր իրադարձությունը մեզ հիշեցրեց, թե ինչպես է Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությունը ԱՄՆ-ի ներդրումների և քաղաքական աջակցության հետ միասին փոխել պատմության ընթացքը։ Այդ ժամանակ ստեղծված համաձայնագրերն ու ենթակառուցվածքը Ադրբեջանին դարձրին համաշխարհային էներգետիկ անվտանգության առանցքային և հուսալի ներդրող։ Չափազանցություն չի լինի ասել, որ առանց ամերիկա-ադրբեջանական գործընկերության, որը դրված է «Դարի պայմանագրի» հիմքում, այս ամենն անհնար կլիներ»,- նշել է դեսպանը։ |

«ԱՄՆ-ի նախագահը պատերազմում բախվել է փակուղային իրավիճակի». Վարդան Ոսկանյան
7723:00
«Բացեք անիծյալ նեղուցը, խելագար սրիկանե՛ր, թե չէ դժոխքում կապրեք». Թրամփ
11222:42
«Իրանը դեռ անակնկալներ ունի մատուցելու այս հակամարտության մեջ». Արա Պողոսյան
13722:12
«Առաջիկա շրջանում ՌԴ-ի քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ լինելու է ավելի կոշտ». Սուրեն Սուրենյանց
16020:24
Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
15120:15
Զելենսկին ժամանել է Սիրիա (տեսանյութ)
20720:05
«ԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ երկուշաբթի օրը». Թրամփ
22219:27
«Նա սովորական վաճառական է». Ռուբեն Մխիթարյան
21117:48
