Անկարայում կայացել է Ուրսուլա ֆոն Դեր Լեյենի և Էրդողանի հանդիպումը

Թուրքիան և Եվրամիությունը կիսում են այն տեսակետը, որ անհրաժեշտ է պահպանել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ երկրում ներառական կառավարության ձևավորմամբ։
Այս մասին Anadolu-ի փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
Անկարայի և Բրյուսելի հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի և ԵՄ-ի ընդհանուր շահերը չպետք է պատանդ դառնան ԵՄ որոշ անդամների անվայել ծրագրերին։
«Այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ են Թուրքիայի և ԵՄ-ի միջև առավել ամուր և ինստիտուցիոնալ հարաբերություններ։ Որպես թեկնածու երկիր՝ Թուրքիան ձգտում է դրան»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարի թեմային՝ նախագահ Էրդողանը նշել է, որ «Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ երկիրն է, որը մարտի դաշտում հաղթել է ահաբեկչական կազմակերպություններին»։

«Քաղաքային իշխանությունն այնպիսի տոնայնությամբ է խոսում Երևանի խնդիրների մասին, կարծես մի 2 ամիս առաջ են եկել իշխանության»․ Տիգրան Աբրահամյան
710:12
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2410:06
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2910:00
Մոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին
10709:43
ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ. «Հրապարակ»
5009:30
«Իրանի հարցում Թրամփի հետ տարաձայնություններ չունենք». Վենս
15909:25
Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ «Ժողովուրդ»
6909:12
«Իշխանության աջակիցների հետ ես ունեմ քաղաքական, մարդկային, քաղաքակրթական անհամատեղելիություն». Նարեկ Գալստյան
12203:06