«Արփինեին խորհուրդ կտամ լինել մարդակենտրոն». Վլադիմիր Գասպարյան
![]() 221 Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2024 թ., 14:36 «ՆԳ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է: Նախարարի պաշտոնակատարը պարտադիր չի ոստիկանական ճանապարհ անցած լինի»,- «ԱրմԼուր»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ ի պատասխան այն մտքի, որ «ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ոստիկանական աստիճաններով չի քայլել, ոստիկանական ճանապարհ չի անցել»: Այն հարցին, թե «եթե ՆԳ նախարարը կին է, կկարողանա՞ պաշտոնավարել», նախկին ոստիկանապետը պատասխանեց. «Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, կարևորը տիրապետող լինի: Կինը ավելի զգուշավոր, ավելի ուշադիր, ավելի սրտացավ է: Ես դրա մեջ դրական բան եմ տեսնում: Կինն ավելի մարդակենտրոն է: Ես կարծում եմ, որ ոստիկանությանը խաղաղություն պետք է»: Իսկ թե «ի՞նչ խորհուրդ կտաք Արփինե Սարգսյանին, ինչպե՞ս պետք է աշխատի», Գասպարյանը ասաց. «Արփինեին խորհուրդ կտամ լինել մարդակենտրոն, սիրել քաղաքացուն»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
