«Սպառնալիքներով ողողված նամակ եմ ստացել այսօր». Նաիրի Հոխիկյան
![]() 574 Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2024 թ., 17:42 Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Վիրավորանքներով ու սպառնալիքներով ողողված մի նամակ եմ այսօր ստացել «Վերադարձ դեպի Դիզակ» կազմակերպության ղեկավար Մարգարիտա Քարամյանից, ով պահանջում է հերքել իմ հրապարակած տեղեկությունները։ Իսկ ես տեղեկություն եմ տվել հանրությանը, որ այդ կազմակերպությունը առնվազն 50,000 դոլար է ստացել Սորոսի հիմնադրամից՝ ֆիլմեր նկարելու անվան տակ։ Ֆիլմերը կան, թե չկան, կարևորը դա չէ։ Կարևորն այն է, որ փողը Արցախի Հադրութից ելած այդ կինը ստացել է Հայ ժողովրդի թշնամի Ջորջ Սորոսից, ով ակտիվ համագործակցում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ, իսկ վերջին 10 տարվա ընթացքում ֆինանսավորել է Արցախի և մեր բանակի դեմ բազմաթիվ ծրագրեր։ Սույն տիկինը անամոթաբար ինձ անվանում է ինչ-որ տերերի ու պատվիրատուների համար աշխատող՝ այն դեպքում, երբ պաշտոնապես ինքն է փողեր ստացել (գուցե նաև ստանում) արտաքին թշնամական կազմակերպությունից։ Անունն էլ դնում են՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության համար։ Նույն հաջողությամբ վաղը թող Իլհամ Ալիևից կամ Ռեջեփ Էրդողանից դրամաշնորհ ստանա տիկին Մարգարիտա Քարամյանը և ֆիլմեր նկարի այն մասին, թե ինչքան վատ են ապրում Արցախցիները և ինչ վատ բան է եղել, որ տեղահանվել են։ Դրանից փոխվո՞ւմ է իրականությունը, թե՞ Արցախն է մեզ վերադարձվում։ Ես, իհարկե, պաշտոնական գրություն կուղարկեմ ՀՀ անվտանգության մարմիններին և կխնդրեմ հետաքննություն սկսել՝ պարզելու, թե ովքեր են իմ «տերերը և պատվիրատուները», որոնց մասին այդպես վստահաբար ասում է Սորոսից պատվեր ստացած «Վերադարձ դեպի Դիզակ»-ի ղեկավարը։ Բայց մեր Արցախցի հայրենակիցներին էլ կարևոր է իմանալ, թե ովքեր են շահարկում Արցախի ու Արցախցիների անունը' դրսից փող ստանալով»: Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
