«Հայաստանյան և արցախյան կազմակերպությունները դրամաշնորհներ են ստացել հակահայ հիմնադրամից». Նաիրի Հոխիկյան
![]() 2033 Երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2024 թ., 13:00 Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ որտեղ ներկայացնում է մի շարք հայաստանյան և արցախյան հասարակական կազմակերպությունների, որոնք տարբեր տարիների դրամաշնորհներ են ստացել այնիպիսի հիմնադրամներից, որոնք, ըստ լրագրողի, տարիներ շարունակ զբաղված են եղել հակահայկական աշխատանքով: Հոխիկյանը նշում է կոնկրետ կազմակերպությունների և հիմնադրամի անուններ. ««Վերադարձ դեպի Քաշաթաղ», «Վերադարձ դեպի Դիզակ» կազմակերպությունները, որոնք արցախցիներ են ստեղծել, «Բաց հասարակության հիմնադրամ»-ից, որը տարիներ շարունակ զբաղված է եղել Արցախը Ադրբեջանին հանձնելու հակահայկական աշխատանքով, ստացել են դրամաշնորհներ՝ իբր պատերազմի մասին ֆիլմեր նկարելու համար, բայց նման ֆիլմեր չկան: «Վերադարձ դեպի Դիզակ» կազմակերպությունը, որը ստեղծել են արցախցիներ և ներկայանում են որպես արցախցիների շահերի, իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, շատ ակտիվ համագործակցում են Հելսինկյան կոմիտեի Վանաձորի գրասենյակի հետ, որը ավանդական սորոսական կազմակերպություն է և բազմիցս զբաղված է եղել իբր թե ժողովրդավարության անվան տակ իրականում հայկական բանակը քանդելու և Արցախը հայերից զրկելու առերևույթ գործունեությամբ: Ցավով արձանագրում ենք, որ արցախյան կազմակերպություններ, արցախցիներ ևս ներգրավված են եղել այդպիսի աշխատանքների մեջ»:
Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
