Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Իլհամն ու Նիկոլը գործում են սինխրոն». Մարգարիտ Եսայան

«Իլհամն ու Նիկոլը գործում են սինխրոն». Մարգարիտ Եսայան
86
Այսօր, 17:18

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը. «Զուգահեռ իրականություն․ իլհամ+նիկոլ
Օրերս տեղի ունեցավ ևս մեկ բան, որը եկավ հերթական անգամ ապացուցելու, որ իլհամն ու նիկոլը գործում են սինխրոն, ռուսի ասած՝ սոոբշա։
Մեկը հարցազրույց է տալիս ռուս լրագրողին, խոսում է Հայաստանի, իբր զենք գնելու և զինվելու մասին, դա համարելով ադրբեջանին ուղղված վտանգ։
Մյուսը՝ կառավարության նիստում խոսում է հայկական բանակը ևս մեկ անգամ թլպատելու մասին, անամոթաբար ասելով, թե բանակը իբր պետք է վերափոխել, դարձնել խաղաղության պահապան։ Գուցե վաղն էլ առաջարկի, որ զինվորը մեյքափով և մանիկյուրով ներկայանա «խաղաղության» պահպանմանը, առանց զենքի։
Զուտ՝ և ոչինչ ավելին։
Մեկը ասում է՝ խաղաղություն կլինի միայն 300 հազար իբր ՀՀ-ում բնիկ եղած ադրբեջանցիների վերադարձի դեպքում, մյուսը, ստերի տոպրակը բաց ասում է՝ խաղաղությունը հայ-հայ լինելու է։
Մեկն ասում է ադրբեջանական բանակը հիմա ավելի հզոր է, քան երբևէ։
Մյուսը՝ հայոց երբեմնի ամենամարտունակ և զինված բանակը իր ձեռամբ քանդելուց հետո, հիմա էլ այն, ինչ մնացել է այդ բանակից, փորձում է խցկել միայն մեկ օրակարգի մեջ՝ չեղած ու չլինող խաղաղության․ «բանակը խաղաղության օրակարգի մեջ պիտի տեղավորվի»։
Մեկը հայտարարում է ի լուր աշխարհի, որ իր երկրի 2025-ի բյուջեից մի քանի անգամ ավելին է հատկացվել ադրբեջանական բանակի սպառազինման համար։
Մյուսը ասում է՝ ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու ցանկություն չունի, էսկալացիայի վտանգ չկա, զրոյական է։
Հ․Գ․Ելակը երևի էս սեզոնին թանկ է, ելակից կարծես չխոսեց»:

Աղբյուրը`   Մարգարիտ Եսայան