«Չլսված զիջումները որպես հաղթանակ ներկայացնելը ՔՊ ոճի մեջ է»․ Վազգեն Սաղաթելյան
![]() 331 Շաբաթ, 09 օգոստոսի, 2025 թ., 16:42 «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չլսված զիջումները ոչինչի դիմաց (նույնիսկ տարրական՝ մեր սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի հեռացման հարցի բացակայությունը) հաղթանակ ներկայացնելն իհարկե լրիվ քպ ոճի մեջ է, սովոր ենք, բայց ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Այսօրվանից փաստացի մեկնարկում է Սահմանադրության փոփոխության հանրաքվեի քարոզչական փուլը: Ալիևը հստակ նշել է, որ դա պարտադիր պայման է «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար, ավելին, նշել է, որ եթե Հայաստանը դա չանի, ապա դա վիրավորական կլինի առաջին հերթին ԱՄՆ-ի հանդեպ: Իհարկե թե՛ ԱՄՆ-ն ու թե՛ առավել ևս Ադրբեջանը գիտեն, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը չի վստահում Նիկոլին, ուստի իրենք իրենց կողմից պիտի հիմա անեն ամեն բան, որպեսզի օգնեն Նիկոլին իր խայտառակ ցածր վարկանիշով հանդերձ չեղարկել անկախության հռչակագիրը: Հենց այդ նպատակով է, որ Թրամփը խոստանում է տնտեսական աննախադեպ աջակցություն, իսկ Ալիևը հայտարարում է, որ հորս արև խաղաղություն է լինելու: Իրականությունն այն է, որ Թրամփը բացարձակ գլուխ չի հանում էս կոնֆլիկտից (ոչ էլ հավես ունի), ուղղակի փորձում ա արագ խաղաղության աղավնու դեր ստանձնել (հնարավոր Նոբելյանով), դուրս շպրտել ռուսին ռեգիոնից, ստանալ ելք Իրանի սահմանին... Դե իսկ Ալիևը ստանում է էս փուլի համար մաքսիմալ բենեֆիտներ իր և իր երկրի համար, թողնելով հնարավորություն ապագայում պահանջել ավելին ու ավելին: Աղբյուրը` Վազգեն Սաղաթելյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
