Շաբաթ, 09 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Վաշինգթոնի «խաղաղության» իրական գինը»․ Սուրեն Սուրենյանց

«Վաշինգթոնի «խաղաղության» իրական գինը»․ Սուրեն Սուրենյանց
186
Այսօր, 15:48

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաշինգթոնի «խաղաղության» իրական գինը
Շահող №1 – Ադրբեջան
Ստացավ Զանգեզուրի միջանցքի միջազգային լեգիտիմացում․ հռչակագրում հստակ գրված է՝
«…Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը…»
Եվ, ամենաուշագրավը, հռչակագիրը ստորագրելով, իր անունը դրեց Սյունիքի ճանապարհի շահագործման փաստաթղթի տակ, ինչը նշանակում է՝ Ալիևը դե ֆակտո դառնում է այդ ճանապարհի «փայատեր»։
Ստեղծեց քաղաքական հիմք ԼՂ հարցի վերջնական փակման համար․
«…միջազգային սահմանների անքակտելիությունը… երբեք չպետք է ենթակա լինի վերանայման…»
Հասավ ԱՄՆ-ի կողմից 907-րդ բանաձևի կասեցմանը, ինչը թույլ է տալիս Վաշինգտոնին ուղիղ ռազմական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Բաքվին,
Նախօրեին կնքեց SOCAR–ExxonMobil նավթային խոշոր գործարք՝ ամրապնդելով էներգետիկ դաշինքը ԱՄՆ-ի հետ,
Ստացավ նաև առավել վտանգավոր քաղաքական խոստումը՝ Ալիևի խոսքերով՝ «Հայկական կողմն ինքն է պատրաստակամություն հայտնել փոխելու Սահմանադրությունը»,
Շահող №2 – ԱՄՆ
Իր վերահսկողության տակ վերցրեց TRIPP միջանցքի ծրագիրը․ «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է… «Թրամփի ուղի» հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով…»
Նվազեցրեց Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում,
Թրամփի համար ստացավ «խաղաղարարի» միջազգային իմիջ և PR։
Հայաստան – կարճաժամկետ դադար, բայց ոչ համակարգային հաղթանակ
➖ Խուսափեց ռազմական նոր էսկալացիայից,
➖ Ստացավ միայն ներդրումային խոստումներ և «տրանսպորտային հանգույց» դառնալու մասին բարձրաձայն PR, առանց որևէ կոնկրետ երաշխիքների կամ ամրագրված պարտավորությունների,
➖ Իրական, կենսական նշանակություն ունեցող հարցերում՝ անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանման ուղղությամբ, արդյունքներ չկան։
Բայց Հայաստանի համար չլուծվեցին անգամ ամենահրատապ հարցերը
Ապաշրջակման հստակ պայմաններ չկան,
Բաքվում պահվող հայ գերիները չեն վերադարձվել,
Հայաստանի որոշ տարածքների դեօկուպացիան չի իրականացվել,
Եվ այժմ արդեն ոչ միայն Ադրբեջանի պահանջն է, այլև Երևանի ընդունած պարտավորությունը՝ փոխել Սահմանադրությունը։
Հռչակագրի բովանդակությունն ու կողմերի հայտարարությունները փաստում են, որ Փաշինյանը համաձայնել է 99 տարով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ճանաչել նրա տարածքային ամբողջականությունը՝ առանց վերանայման հնարավորության, փակել ԼՂ հարցի միջազգային հարթակը, պատրաստակամություն հայտնել փոխել Սահմանադրությունը և փաստացի դարձրել Ալիևին Սյունիքի ճանապարհի «փայատեր»։
Արդյունքը –
Ադրբեջանն ու ԱՄՆ-ը ստացան հստակ և երկարաժամկետ ռազմավարական ու տնտեսական օգուտներ՝ ամրապնդելով իրենց դիրքերը տարածաշրջանում։
Հայաստանը՝ ժամանակավոր շունչ, բայց նաև նոր կախվածություններ, սահմանափակ ինքնիշխանություն և աշխարհաքաղաքական պայթունավտանգ կիզակետում հայտնվելու վտանգ։
Բնական է, որ հակապետական և կոլոբորանտ իշխանությունը հրճվանքի մեջ է՝ «ինքնիշխանություն» տերմինի գռեհիկ շահագործմամբ:
Իսկ Հանրապետության բոլոր կողմնակիցները՝ անկախ քաղաքական տարաձայնություններից, պարտավոր են համախմբվել՝ Անկախության շարժում սկսելու համար»: