«Ինչպե՞ս կարող է Հայաստանի մարմինը գնալ դեպի Ռուսաստան, գլուխը՝ Եվրոպա»․ Ոսկան Սարգսյան
![]() 284 Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ., 02:06 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպե՞ս կարող է մարմինը գնալ Ռուսաստան, գլուխը՝ Եվրոպա։ 2023 թվականին Հայաստանն արտահանել է 4,5 միլիոն կարատ ադամանդ, որը 30 անգամ ավելի է Հայաստանում արտադրվող ադամանդի քանակից։ Նիկոլ Փաշինյանի մտերիմ օլիգարխները մեծ փողեր են աշխատում՝ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի ադամանդը և ոսկին Հայաստանի միջոցով արտահանելով։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից ավելի է մեծացել։ Ուկրաինայում պատերազմով «լռված» Ռուսաստանում պարենային և ոչ պարենային ապրանքների թանկացում է, 2025-ին սպասվում է կենտրոնական ջեռուցման, խմելու ջրի, բնական գազի, բենզինի ու դիզելային վառելիքի գների բարձրացում։ Սա իր բացասական ազդեցությունն է ունենալու Ռուսաստանից Հայաստան փոխանցվող դրամական փոխանցումների վրա։ Իբր թե Եվրոպական Միություն ձգտող Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անցած վեցուկես տարում ոչինչ չի ձեռնարկել Հայաստանից արտահանումն ու ներմուծումը գոնե մասամբ դիվերսիֆիկացնելու, եվրոպական շուկա հայկական ապրանքներ մտցնելու ուղղությամբ։ Տնտեսությունը հենքն է, մարմինը, իսկ քաղաքականությունը՝ գլուխը, ինչպե՞ս կարող է Հայաստանի մարմինը գնալ դեպի Ռուսաստան, գլուխը՝ Եվրոպական միություն։ Մի այլ թակարդ է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցումը։ ՀԱՊԿ կանոնադրությունը սառեցում կարգավիճակ չի նախատեսում։ Կիսահղի չեն լինում, կա՛մ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, կա՛մ դուրս է գալիս։ Ամենավտանգավորն այն է, որ Հայաստանը, չմասնակցելով ՀԱՊԿ-ում որոշումների ընդունմանը, համաձայն է այդ կազմակերպության բոլոր որոշումներին, եթե նույնիսկ դրանք դեմ են Հայաստանի շահերին։ Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, Պուտինի համար չխառնվելու ալիբի է ապահովում, եթե Ադրբեջանը նորից հարձակվի Հայաստանի վրա»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
