«Հայկական ֆուտբոլում այնքան բացասական երևույթներ են տեղի ունենում». «Փյունիկ»-ի սեփականատերը հեռանում է

Հայաստանի ֆուտբոլի բազմակի չեմպիոն Երևանի «Փյունիկի»՝ շուտով արդեն նախկին սեփականատեր, գործարար Արթուր Սողոմոնյանը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում խոսել է գլխավոր թիմից հեռանալու և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատաոճի մասին։ Նրա հետ զրույցում մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը հարցրել է. «Դուք հեռանում եք «Փյունիկից», ո՞վ է լինելու նոր սեփականատերը»։
«Ես վաղուց էի նշել, որ եթե ՀՖՖ-ում չփոխվեն ղեկավարները, հեռանալու եմ։ Այլևս հնարավոր չէ աշխատել նրանց հետ։ Արդեն իմ ներկայությունը վնաս է տալիս «Փյունիկին», ու ինձ վատություն անելու պատճառով ՀՖՖ-ն վնաս է տալիս ակումբին, մարզիչներին, ֆուտբոլիստներին։ Հիմա ես բանակցություններ եմ վարում հնարավոր նոր սեփականատիրոջ հետ, հուսով եմ՝ մինչև 2025 թվականը մենք արդեն կհայտարարենք նոր սեփականատիրոջ մասին։ Իսկ ահա մանկապատանեկան ֆուտբոլից ես չեմ պատրաստվում հեռանալ։ Հայաստանում տաղանդավոր շատ երեխաներ կան։ Ես իմ աչքով եմ տեսել, թե ինչքան ընդունակ ու տաղանդավոր երեխաներ կան, ու այդ երեխաների համար ամեն ինչ անելու եմ, որպեսզի նրանք զարգանան՝ որպես մարդ և որպես ֆուտբոլիստ։ Ես ուղղակի չեմ ուզում ֆեդերացիայի հետ ոչ մի գործ ունենալ։ Հայկական ֆուտբոլում այնքան բացասական երևույթներ են տեղի ունենում, որ ես ապշած եմ։ Թվում է, թե սրանից ավելի վատ հնարավոր չէ, որ ինչ-որ բան լինի, բայց ամեն անգամ նոր ձախողումներում ՀՖՖ ներկայիս ղեկավարությունը պարզապես սպանում է ֆուտբոլը Հայաստանում»,- պատասխանեց զրուցակիցը։

ՈւԵՖԱ-ի հումորային անդրադարձը Եղիշե Մելիքյանի՝ գոլերը տոնելու շարժումներին
244Երեկ, 00:42
Կրիշտիանու Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ճամբարը
585Երեկ, 00:00
«Իսկ ՀՀ իշխանությունները մեղադրյալի աթոռին են դրել դպրոցական շախմատի հայկական մոդելի կնքահորը»․ Ռուբեն Մելիքյան
25430.09.2026, 13:42
«Հայաստանում ֆուտբոլը պետք է դրվի գերազանցապես մասնագիտական-գիտական հիմքի վրա»․ Հակոբ Բադալյան
36129.09.2026, 10:36
«Չանչարևիչի ամենամեծ բացթողումն այն է, որ չի հասցրել ՔՊ-ի անդամ դառնալ»․ Տիգրան Քոչարյան
30229.09.2026, 10:24
«Ո՞նց կարող է Չանչարևիչը մնալ հավաքականի դարպասապահ». Արայիկ Հարությունյան
37028.09.2026, 23:12
Հայաստանի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին
33628.09.2026, 21:54
Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Փարիզում
37827.09.2026, 23:24