Կիևն ու Մոսկվան չեն կարողացել պայմանավորվել Ադրբեջանի միջնորդությամբ գազի տարանցման շուրջ. #Reuters

Կիևն ու Մոսկվան չեն կարողացել համաձայնության գալ Ադրբեջանի միջնորդությամբ ռուսական գազի արտահանումն ուկրաինական տարածքով շարունակելու շուրջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ադրբեջանական SOCAR էներգետիկ ընկերության բարձրաստիճան աղբյուրին։
«Ի վերջո, ուկրաինական և ռուսական կողմերը չեն կարողացել պայմանավորվել պայմանների շուրջ»,- նշել է աղբյուրը։
Նշվում էր, որ Եվրոմիությունն ու Ուկրաինան Ադրբեջանին խնդրել են հեշտացնել Ռուսաստանի հետ գազի տարանցման համաձայնագրի շուրջ բանակցությունները, որի ժամկետը լրանում է այս տարվա վերջին։ SOCAR-ում գործակալության աղբյուրը հայտնել է, որ ընկերությունը գրեթե մեկ տարի հանդես է եկել՝ որպես միջնորդ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության էներգետիկ ընկերությունների միջև բանակցություններում։ Աղբյուրի համաձայն, ընկերության թոփ-մենեջերները մայիսի 2-ին Ստամբուլում և օգոստոսի 29-ին Վիեննայում հանդիպել են ուկրաինական էներգետիկ ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Ավելի վաղ վարչապետ Դենիս Շմիհալը հայտարարել էր, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունվարի 1-ին, և Կիևը չի երկարաձգի այն։ Վարչապետը հավելել է, որ Ուկրաինան պատրաստ է կատարելու ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և իր գազատրանսպորտային համակարգով կարող է փոխադրել ցանկացած գազ, բացի ռուսականից։ Ադրբեջանը պատրաստ է փոխարինել ռուսական գազն ուկրաինական խողովակաշարում:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
317Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
206Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
162Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
56526.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59924.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
62023.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
178223.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69722.10.2026, 02:06