«Նիկոլ Փաշինյանն ավտորիտար պոպուլիստ է, ժողովրդավարության հերն անիծել է»․ Հովհաննես Ավետիսյան
![]() 267 Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ., 21:42 «Անհնար է լինելու պատասխանատվությունից խուսափելը։ Ինչ էլ խաբեն ժողովրդին, գալու է այն օրը, որ հասկանալու են՝ սա թշնամական ռեժիմ է, չի սպասարկում հայկական շահերը»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց պետական կառավարման փորձագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը՝ հավելելով, որ այս իշխանության խնդիրը հայկական պետությունը հնարավորինս թուլացնելն է, այդ առումով Փաշինյանն ու Ալիևը նույնական են։ Ավետիսյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը շարունակաբար հանդես է գալիս իբրև թե ժողովրդավար, բայց ժողովրդավարության հերն անիծել է՝ կեղծելով ամեն ինչ, խաբելով մարդկանց։ «Երբ որ գործ ունես դիկտատորի, ավտորիտար պոպուլիստի հետ, պետք է պատրաստ լինես ոչ ընտրական պրոցեսներով իշխանափոխության՝ այսինքն՝ փողոցում խաղաղ, ոչ բռնի պայքարով»,- նկատեց փորձագետը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ Փաշինյանը բավականին կոշտ տրամադրվածություն ունի իր թիմի հանդեպ և պայքար է սկսել հենց նրանց դեմ, Ավետիսյանը նշեց․ «Դա կոչվում է ավտորիտար պոպուլիստի վարքագիծ․ նա շարունակաբար իր թիմին՝ օրենսդիր մարմնի և գործադիր մարմնի ներկայացուցիչներին պահում է լարվածության, անորոշության և վախերի մեջ։ Հանրությանը ներկայացնում է, թե ինքը պայքարում է, որ ամեն ինչ լավ լինի, բայց վատ չինովնիկներն ու իր թիմի ապիկար անդամները չեն ուզում, խանգարում են, դրա համար մեկի ականջը քաշում, մյուսին պատժում է։ Այս ամեն ինչը շոու է։ Նա բոլորին հատ-հատ օգտագործելու է, բայց թիմակիցները վախենում են ձայն հանել, որովհետև բոլորի դեմ կոմպրոմատներ ունի, եթե դժգոհեն, քրեական գործ է հարուցվելու իրենց նկատմամբ․․․ Հայրենիքը շարունակաբար թուլանում է, բայց պաշտոնի և փողի համար ծառայողների պակաս չկա, նույնիսկ ստորացման ու նսեմացման մոտալուտ ակնկալիքը նրանց հետ չի պահում»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
