Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Սպասում եմ ԱԳ նախկին նախարարների փաստարկված հայտարարություններին»․ Նաիրա Կարապետյան

«Սպասում եմ ԱԳ նախկին նախարարների փաստարկված հայտարարություններին»․ Նաիրա Կարապետյան
212
Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ., 15:24

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էս Ալիևները լրիվ անխելք դուրս եկան: 30 տարի համոզեցինք, որ վերադարձնենք Արցախը Ադրբեջանի կազմ, ոչ Հեյդարն էր համաձայնում, ոչ Իլհամը:
Ավելին՝ 2016-ի հոկտեմբերի Իլհամն ասում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:
Եվ միայն Նիկոլ Անդիպլոմը կարողացավ հանձնել Արցախը, այն էլ մի կերպ, կռվով, զոհերով, գերիներով, հաշմանդամներով…
Նիկոլը և միայն Նիկոլը կարողացավ Արցախը դարձնել Ղարաբաղ, Շուշին՝ դժբախտ ու դժգույն, Ստեփանակերտը՝ Խանքենդի:
Նիկոլը և միայն Նիկոլը կարողացավ հայերին դուրս բերել հայրենի Արցախից, ավելին, նա դեռ բոնուսով էլ Ադրբեջանին է տալիս Հայաստանի տարածքները…
Հ.Գ. Սպասում եմ ԱԳ նախկին նախարարների փաստարկված հայտարարությունների: Կարծում եմ, կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահների կողմից պարզաբանումներ»:

Աղբյուրը`   Նաիրա Կարապետյան