«Դեռահասների շրջանում դեղահաբերի օգտագործումը վարակի նման է»․ Լիլիթ Խաչատրյանը` ինքնասպանությունների մասին
![]() 201 Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ., 20:48 Անչափահասների շրջանում մտահոգիչ իրավիճակ է: 2 շաբաթվա ընթացքում արդեն 3-րդ դեպքն է գրանցվում, որ անչափահասները խմում են մեծ քանակի դեղահաբեր ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվում հիվանդանոց․ երկու անչափահաս մահացել է, ինչը հանրության շրջանում խիստ մտահոգություների տեղիք է տալիս: Իրավապահները այս դեպքերով ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթներ են նախաձեռնել ու քննություն են իրականացնում: Թեմայի շուրջ «ԱրմԼուր»-ի հետ զրույցում հոգեբան Լիլիթ Խաչատրյանը կարծիք է հայտնել, որ այդ ամենը հասարակական կյանքի բացասական ազդեցություններն են։ «Այն, ինչ վերջին տարիներին տեղի ունեցավ սոցիալական, հասարակակական կյանքում, տարաբնույթ ճգնաժամեր, մահեր․ այս ամենն, իհարկե, դեռահասների վրա ավելի բացասական հետևանքներ պետք է ունենային, որովհետև դեռահասությունն ամենաբարդ տարիքային ճգնաժամային փուլն է համարավում մարդու զարգացման շրջափուլում, դեռահասներն ավելի զգայուն են ցանկացած փոփոխության նկատմամբ։ Ե՛վ արժեհամակարգային փլուզում է տեղի ունեցել, և՛ առհասարակ անձի կարևորման գործոնն է խեղաթյուրվել, մարդ-մարդ շփման ու փոխհարաբերությունների կառուցման կարևորությունն է նվազել, մենակության զգացում, սոցիալական-համացանցային ազդեցություններ՝ ի՞նչ են տեսնում՝ բռնության երևույթներ, հրահրող խաղեր, ինչը վնասարար է անձի հոգեկանի զարգացման համար։ Այս ամեն ինչը հասցնելու էր դրան։ Դեռահասների շրջանում դեղահաբերի օգտագործումը վարակի նման է, այսինքն՝ հասանելի և հեշտ միջոց է կյանքից զրկվելու համար, թեև եթե դեռահասի գլխում արդեն այդպիսի մտքեր կան, պարտադիր փորձելու է մի ճար գտնել։ Մեղավորությունը ո՛չ դեռահասինն է, ո՛չ դեղահաբինը, այլ մերը՝ բոլորինս՝ հասարակությանը․ ո՞նց է լինում, որ դեռահասը մնում է այդքան բացասական ազդեցությունների տակ, և ոչ ոք չի նկատում»։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
