«Խոչընդոտել են հեռախոսակապը ընտանիքիս և փաստաբանների հետ»․ Գագիկ Եղիազարյան
98 Երեկ, 22:42 ԱԺԲ-ի անդամ Գագիկ Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հաղորդում հանցագործությունների մասին՝ ուղղված իմ՝ քաղբանտարկյալ Գագիկ Պավելի Եղիազարյանի դեմ: Սույնով հաղորդում եմ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Վահան Նասոյանը, հանցավոր համաձայնության գալով վերահսկող դատախազ Սմբատյանի հետ, իմ ռեժիմի փոփոխությունը և հետագայում նաև պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելը խոչընդոտելու նպատակով, իմ նկատմամբ կեղծ հիմնավորումներով սկսել է կիրառել տույժերի շարք՝ իբրև թե ես դատական նիստի գնալիս իրավունք չունեմ կրելու քաղաքացիական հագուստ: Հայտնում եմ, որ դատական նիստերին կողմերի հավասարության և որևէ կողմի կողմից ճնշվածության ներքին զգացողություն չունենալու սկզբունքի տեսակետից ելնելով՝ նման պահանջը ապօրինի է, քանի որ օրենքը նախատեսում է, որ դատական նիստերը պետք է իրականացվեն դռնբաց և թափանցիկ, ուստի նիստին կարող են ներկա լինել բոլոր հետաքրքրվողները՝ այդ թվում, լրատվամիջոցները, իսկ քանի որ «սահմանված նմուշի հագուստը» կարող է ավելորդ ուշադրություն գրավել և անձի նկատմամբ ավելորդ հետաքրքրասիրության պատճառ հանդիսանալ՝ սա ևս հիմք է, որ անձը դատարանում կարող է կրել իր նախընտրած (առողջ տրամաբանության սահմաններում) հագուստը։ Ես բազմիցս նշել եմ, որ քաղբանտարկյալ եմ, և դա ապացուցել եմ (չնայած՝ ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ դրա կարիքն անգամ չկար) բազում փաստարկներով, ուստի, մեղմ ասած, ապօրինի է ոչ միայն պահանջը, որ ես կրեմ «սահմանված նմուշի հագուստ», այլ ցանկացած այլ՝ ձևական օրինականության տեսակետից, ինձ ներկայացվող պահանջ։ ՔԿՀ-ի կողմից «տրամադրվող» հագուստը ճնշող է (օրենքով սահմանված է, որ այդպես չպետք է լինի), քանի որ առաջին հերթին սև է, իսկ սևը մեր ազգային խորհրդանիշների մեջ սգի և ամենայն չարիքի խորհրդանիշ է. օրինակ՝ ժողովուրդն ասում է՝ սև սատանա։ Երկրորդ՝ գույնը ընտրելիս պատկան մարմինները տուրք են տվել նաև քրեական ենթամշակույթին, քանի որ իրենք նույնպես այդ ենթամշակույթի կրողներն են, իսկ ես, բնականաբար, ո՛չ։ Իմ համեստ կարծիքով՝ նման վայրերում նման հագուստները պետք է լինեն չեզոք գույների և ո՛չ միատոն։ Եվ վերջապես հինգերորդ՝ իրենց կողմից «տրամադրվող» հագուստը, մեղմ ասած, չի՛ կարող բավարարել մարդու նվազագույն կարիքները՝ ասենք, օրինակ, ձմռան համար, էլ չեմ խոսում փոխնորդի մասին։ Իսկ իրականում, քանի որ դատական նիստի ժամանակ նույն այդ վերահսկող դատախազ Սմբատյանը, տեսնելով, որ իր «վերահսկած» հիմնարկի բոլոր ապօրինությունները բացահայտվում են, իրենց կողմից իմ վարքագծին տված բացասական գնահատականի «հիմնավորումները» ջախջախվում են, և դեռ մի բան էլ ավելին՝ հարց է բարձրանում և՛ ՔԿՀ-ի ղեկավարության ու վարչակազմի ձեռնհասության (կոմպետենտության), և՛ պետական միջոցները մսխելու, և՛, ամենակարևորը, որ կրկին կարող է թեժանալ, ընդհանրապես մեզ բանտարկելու և անազատության մեջ պահելու անօրինական լինելու հարցը, դիմեց սադրանքի, որի ջրաղացին չզլացավ ջուր լցնել դատավոր Գ. Պողոսյանը: Հայտնում եմ, որ բոլոր վերևում թվարկված փաստարկները՝ էլ ավելի մանրամասնորեն և պարզեցված, շարադրել եմ ՔԿՀ վարչակազմի ներկայացուցիչներին, սակայն դա որևէ ազդեցություն չի գործել, և ներկայումս արդեն երրորդ տույժի հետևանքով ինձ զրկել են ընտանիքիս հետ հեռախոսակապով շփվելու հնարավորությունից՝ կրկին առաջ տանելով իրենց հիմար թեզը՝ «համաձայն չես, գնա՛ բողոքարկիր»։ Ընդ որում՝ խոչընդոտել են հեռախոսակապը նաև իմ դիմումների հիման վրա, որպես իմ փաստաբաններ ՔԿՀ այցելած Գեղամ Սիմոնյանի, Արայիկ Պապիկյանի, Տիգրան Հայրապետյանի հետ, ինչպես նաև՝ բոլորին շատ լավ հայտնի փաստաբան և իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ: Պատկան մարմիններին հորդորում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել»: Աղբյուրը` Գագիկ Եղիազարյան |
Վառվեցին Գորիսի գլխավոր տոնածառի լույսերը (տեսանյութ)
5804:12«Այդ օրը գալու է». Քրիստինա Վարդանյան
7102:06Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն զգուշացնում է
15801:00Շրջանառությունից հանվել է տնտեսվարողների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
7600:48«Գլխներիս պատիժ չբերեինք, որ հետո ստիպված լինեինք մարսել ոճիրը». Տարոն Սիմոնյան
9100:30«Անդադար ասում են, թե իրենք անպարտելի բանակցողներ են եղել, բա եկեք, ուղիղ եթերով ապացուցեք». Հայկ Կոնջորյան
10100:12«Հանրային գործիչը բանավեճից հրաժարվում է երեք դեպքում». Դանիել Իոաննիսյան
122Երեկ, 23:42Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մերժել են Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու առաջարկը
107Երեկ, 23:22