Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք ձեր թոշակին և դատերին». Նիկոլ Փաշինյան

«Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք ձեր թոշակին և դատերին». Նիկոլ Փաշինյան
273
Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2024 թ., 12:24

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը. «Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով հեռավորությունից»:
Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին և/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս ներկայացուցիչներով, ծանոթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրյա ծանոթներով դրեք-վերցրեք:
Իսկ եթե դնում-վերցնում եք, եկեք ժողովրդի աչքի առաջ փաստարկները դեմ առ դեմ դնենք և ոչ թե «դիվանագետերեն» շուտասելուկներ արտադրեք, էն հույսով ու հավատով, որ միևնույնն է, մարդկանց մեծ մասը չգիտի այդ լեզուն»:

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան