«Հանրության մի հատված շատ կուզենար, որ նախկին նախագահները հրապարակավ ջախջախեին Փաշինյանի կեղծ թեզերը»․ Արմինե Օհանյան
163 Երեկ, 14:12 «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանական զույգը որոշել է իրենով լցնել երկրում առկա ողջ վակուումը և մի բան էլ ավելի. Ֆեյսբուք, հանրային դիսկուրս, բանավեճի և հանդիպումների առաջարկներ, մարզեր և արտերկիր այցելություններ, նոր հեշթեգեր... Մեկը սովորում է, մյուսն իր բանտային անցյալն է հիշել: Ինչքան հնարավոր է սադրիչ հայտարարություններ, իբր օրիգինալ, իրականում՝ խիստ վիճելի ու հակահայ թեզեր, ցնցող վերնագրեր, անակնկալ գաղափարներ, քննադատողներին որքան հնարավոր է ցինիկ շշպռել ու հակադարձել... Այդ աժիոտաժի մեջ կինը լրագրողներին է «մարտահրավեր» նետում, ամուսինը՝ նախկին նախագահներին, նախապես իմանալով, որ իրեն հարգող ոչ մի լրագրող, կամ իրենց կողմից դատվող, ծանակվող, հալածվող ոչ մի նախկին պաշտոնյա չի ընդունելու այդ «մարտահրավերները», որովհետև հրավերի նպատակն իրենց մաքրագործելն է, իրենց համար քավարան կազմակերպելը, իրենց վերարտադրությունն ապահովելը: Կրթությունից ողջ օրը խոսող մարդը, առնվազն, անկիրթ ու անդաստիարակ պետք է լինի, որ հավակնի հանրությանը կրթել և իր ընդդիմախոսների «միջից տգիտությունն արմատախիլ անել»: Առնվազն պետք է չգիտակցի կրթություն, բանավեճ, ժողովրդավարություն, ազատ խոսք, հանրային կարծիք բառերի իմաստը։ Պետք է առնվազն իր ժողովրդի ու երկրի թշնամին լինի, որ ստերով ու մանիպուլյացիաներով փորձի ամրապնդել հակառակորդի դիրքերը, խեղաթյուրի ու դիսկուրսի առարկա դարձնի Արցախում հայ մարդու ապրելու իրավունքը։ Իհարկե, հանրության մի հատված շատ կուզենար, որ նախկին նախագահները կամ նրանց թիմակից արտգործնախարարները գրագետ, խելացի փաստարակներով հրապարակավ ջախջախեին Փաշինյանի կեղծ թեզերը և դա իսկապես կլիներ ուշագրավ տեսարան, բայց մարդիկ գան՝ ի՞նչ քննարկեն՝ այն, որ Արցախն ի սկզբանե Ադրբեջանի կազմում էր և 30 տարվա բանակցություններն ընթացել են Ադրբեջանին վերադարձնելու մասի՞ն: Դա նույնն է, որ քննարկես՝ երկրագունդը կլո՞ր է, տափա՞կ է, թե՞ գիգանտ փղերն են իրենց մեջքի վրա այն տանում: Մարդը պետք է անմեղսունակ լինի, որ հույս ունենա, թե կարելի է հանրությանը համոզել, որ այն, ինչ 30 տարի իր աչքով տեսել է, զգացել է, անձամբ մասնակցել է, այդպես չէ՝ ինքը չի տեսել, չի հասկացել, չի հիշում»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |
«Եթե Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ապա ՀՀ բոլոր իշխանությունները կատարել են բյուջետային միջոցների վատնում»․ Մեսրոպ Առաքելյան
10201:00«Եթե Փաշինյանը մնաց իշխանության ղեկին, Հայաստանին սպասվում է Արցախի ճակատագիրը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
11500:12«Նախկին նախագահների «կոնսիլիում» պետք էր հրավիրել, երբ աղետը թակում էր դուռը»․ Հակոբ Բադալյան
100Երեկ, 23:18«Ներկայացնում եմ Քոչարյանի բանակցած «փառահեղ» փաթեթը»․ Վահագն Ալեքսանյան (լուսանկար)
183Երեկ, 22:36«Վահագի համար առիթ էր՝ կիսվելու իրեն հոգեհարազատ պետության զինանշանով»․ Արթուր Սուքոյան (տեսանյութ)
176Երեկ, 22:00«Ասել, որ սա սուտ է, նշանակում է ոչինչ չասել»․ Վահագն Ալեքսանյանն արձագանքել է Լևոն Քոչարյանին (լուսանկար)
128Երեկ, 21:30«Ինքս եմ ձեռնոց նետում Փաշինյանին․ արի՛ հանրային բանավեճի»․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)
147Երեկ, 21:12«Արցախի կարգավիճակի շուրջ բանակցություններին նորովի անդրադառնալը խնդրահարույց է՝ իրավական անվտանգության տեսանկյունից»․ Գևորգ Դանիելյան
125Երեկ, 21:00