«Քվեարկեց ու թռավ, որ Ավինյանն ու ՔՊ-ն ևս մեկ տարով հաստատեն «կարմիր գծերը» 160 հազար դարձնելու որոշումը»․ Վահե Մակարյան
![]() 223 Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2024 թ., 15:00 Ինչպես հայտնի է առաջին ատյանի դատարանն անվավեր է ճանաչել քաղաքապետարանի՝ կարմիր գծերի դրույքաչափերը թանկացնելու նախորդ տարվա որոշումը։ Անկախ այս հանգամանքից Երևանի ավագանու իշխող խմբակցությունն այսօր քննարկման դրեց նույն հարցը: Ավագանու գրանցված 53 անդամներից 32-ը կողմ քվեարկեցին, դեմ չկար, ավագանու մեկ անդամ՝ «Հանրային ձայն» խմբակցությունը լքած, այժմ ավագանու անկախ անդամ Գրիգոր Հարությունյանը ձեռնպահ քվեարկեց: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը՝ հավելելով, որ քվորում չէր ապահովվի, եթե այս մեկ ձեռնպահը չլիներ: Նշենք նաև, որ «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել էին կարմիր գծերի թանկացումը վերահաստատող նախագիծը՝ հիմնավորելով՝ դատարանն է իր որոշմամբ փաստել, որ որոշումն իրավաչափ չէ, իսկ «Կենտրոնն այդպես էլ չբեռնաթափվեց»: Տեղում աշխատող լրագրող Վահե Մակարյանը թելեգրամյան իր ալիքում հրապարակել է Գրիգոր Հարությունյանի լուսանկարն ու գրել․ «Այ սա էր իբր անկախ էն ավագանու անդամը, որը իբր շփոթմամբ քվեարկեց ու թռավ, որ Ավինյանն ու ՔՊ-ն ևս մեկ տարով հաստատեն «կարմիր գծերը» 160 հազար դարձնելու որոշումը: Եթե ինքը չմասնակցեր քվեարկությանը, նախագիծը չէր ընդունվի, և եկող տարի 160-ի փոխարեն 12 հազար դրամ կվճարեինք: Ճանաչեք ազգի «հերոսներին»»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
