«Ադրբեջանը 90-ականներին առաջարկում էր կոնֆեդերացիա ստեղծել՝ մենք չհամաձայնեցինք»․ Հրանտ Բագրատյան
![]() 255 Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ., 10:30 «1990-ականների սկզբին ղարաբաղյան բանակցությունները վարում էր նախագահ Տեր-Պետրոսյանը, երեք անգամ ինքը խնդրել է, որ ես մասնակցեմ, դա եղել է Մոսկվայում՝ երկու անգամ Ադրբեջանի վարչապետի հետ եմ հանդիպել, մեկ անգամ՝ Հեյդար Ալիևի հետ»։ Այս մասին 5-րդ ալիքի եթերում հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ Հեյդար Ալիևի հետ հանդիպմանը ներկա էր նաև Ռոբերտ Քոչարյանը՝ որպես Արցախի նախագահ։ «Նրանք (ադրբեջանցիները) միշտ խոսում էին, որ պետք ա մի ձև գտնենք, մի ֆորմուլա գտնենք, եղբայրավարի ապրենք և այլն, և այլն, առաջարկում էին Ադրրբեջանի սահմանադրությամբ նախատեսել կոնֆեդերացիայի գաղափարը․ մենք դրան չհամաձայնեցինք»,- պատմեց Բագրատյանը։ Նրա բնորոշմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը արցախյան խնդրի վերաբերյալ աբսուրդ բաներ է ասում։ «Տես, օրինակ, խաղաղությունը Ադրբեջանի հետ չստացվեց, Ադրբեջանը կզցնում ա Հայաստանին, անընդհատ նորանոր պահանջներ է դնում»,- նշեց Բագրատյանը՝ հայտնելով, որ Փաշինյանը վերջերս խոսել է այն մասին, որ 1919 թվականին Բաքուն պահանջել է Հայաստանի տարածքի 60 տոկոսը։ «Էլ բան չունի ասելու, 19 թիվն է հիշել, դու տղամարդկություն չունե՞ս՝ ասես՝ «Ադրբեջա՛ն, քո կարգավորմանը համաձայն չեմ, դա կարգավորում չէ, դա նոր պատերազմ է բերում»,- ասաց բանախոսը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
