«Այդ ստորաբաժանումը հակառակորդի զրահտեխնիկայի կասեցման կարևորագույն օղակ էր»․ Ռուդիկ Հակոբյան
![]() 218 Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ., 14:24 Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով դեկտեմբերի 27-ի դատական նիստում, պատասխանելով փաստաբան Նորիկ Նորիկյանի հարցին, թե «Դուք պնդո՞ւմ եք նախորդ նիստում Ձեր հնչեցրած պատասխանը, որ զոհված զինծառայողների դիերը կացարանից դուրսբերման պրոցեսին ներկա չեք եղել», վկա Ռուդիկ Հակոբյանն ասաց․ «Ճիշտ այդպես»։ «Այ , վերադարձաք շտաբ՝ ձեր գործողությունները նկարագրեք, ի՞նչ եք արել, ում ինչ եք զեկուցել»,- հարցրեց Նորիկյանը։ Ի պատասխան՝ Հակոբյանը նշեց․ «Գնացել եմ շտաբ, զինծառայողների անձնական քարտերն եմ ուզել գործավարությունից, հանել են բերել են, ընդհանրացրել եմ տվյալները՝ տարածքային զինկոմիսարիատների հետ համապատասխան»։ «Էդ օրը Դուք ի՞նչ եք արել, խրոնոլոգիան ասեք»,- պնդեց փաստաբանը։ Հակոբյանն ասաց, որ ինքը ողջ օրը մնացել է զորամասի շտաբում։ Ըստ նրա, քանի որ զորամասը գտնվում էր հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում, պետք էր ճշտել հետագա գործառույթները՝ հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում։ Հարցին, թե «այսինքն, տագնա՞պ եք տվել անձնակազմին», վկան պատասխանեց․ «Ոչ, անձնակազմին տագնապ չենք տվել, ուղղակի քանի որ ողջ ստորաբաժանումը գտնվում էր անմարտունակ վիճակում, իսկ այդ ստորաբաժանումը հակառակորդի զրահատեխնիկայի շարժի կասեցման կարևորագույն օղակ էր հանդիսանում, ստորաբաժանման փոխարինման հարցերի շուրջ քննարկում էր ընթանում»։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
