«Մտահոգված ենք աշխատաժամանակի կրճատում նախատեսող օրենքի նախագծի առնչությամբ»․ ՀԱԳՄ
148 Երեկ, 16:00 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հայտնում է․ «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Գործարարները համոզված են, որ հարափոփոխ աշխարհում ցանկացած «լավ» մտահղացում չպետք է բացասաբար անդրադառնա տնտեսվարողների գործունեության վրա՝ աշխատաժամանակի կրճատումը մեխանիկորեն չի հանգեցնելու աշխատանքի արտադրողականության բարձրացման։ Փոխարենն այն բերելու է աշխատավարձային ֆոնդի մեծացման, և, հետևաբար, տնտեսվարողի վրա լրացուցիչ ֆինանսական բեռի ավելացման։ Պետք է հստակ հաշվարկել Հայաստանի տնտեսական զարգացման ու առաջընթացի վրա այդ նորամուծության իրական ազդեցությունը։ Ներկա դրությամբ Հայաստանում աշխատանքային ժամերը կազմում են 2024 ժամ, իսկ նախագծի ընդունման դեպքում կստացվի 1771 ժամ, որի տարբերությունը կկազմի 253 ժամ, այսինքն շուրջ 36 աշխատանքային օր։ Եթե հիմքում դրվի ՀՀ կառավարության տոն օրերի կրճատման վերաբերյալ 2021 թվականի հիմնավորումները և հաշվարկային թվերը, ապա կստացվի, որ այս փոփոխությամբ ՀՆԱ ծավալը կկրճատվի 637,9 մլրդ դրամով (36/5×88,6 մլրդ), իսկ համախառն թողարկման ծավալը 885,6 մլրդ դրամով (36/5 x 123 մլրդ)։ Ըստ ՀԱԳՄ անդամների՝ հարցը միայն գործատու և աշխատող հարաբերություններին չի վերաբերում, այն ուղղակիորեն առնչվում է հարակից բոլոր համակարգերին՝ տրանսպորտ, դպրոցներ, մանկապարտեզներ, ուսումնական հաստատություններ, պետական ծառայությունների բնագավառ և այլն։ Պարզ չէ նաև, թե այս փոփոխությունն ինչպես է ավելացնելու աշխատողների քանակը։ Հայաստանում գործազրկության հետ մեկտեղ փոքր չէ որակյալ աշխատողների պակասը։ Իսկ այս նորամուծությունը հենց այդ աշխատողների աշխատաժամանակն է կրճատելու։ Հետևաբար նրանց աշխատանքով շահագրգիռ գործատուն խնդրելու է աշխատել լրացուցիչ՝ ավելի բարձր վարձատրությամբ։ Դա էլ բերելու է աշխատավարձի ֆոնդի ավելացման, հետևաբար նաև՝ ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի աճի։ Խնդրո առարկայի առնչությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը նամակով դիմել է կառավարություն՝ վաղաժամկետ համարելով օրենքների նախագծերի փաթեթի հետագա առաջմղումը, գտնելով, որ խնդիրը բազմակողմանի և մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի»։ |
«Հիշեք՝ Մոսկվայից եկած հրահանգով ինչպիսի արագությամբ փոխեցինք ձևակերպումներից մեկը». Հայկ Դեմոյան
11103:06«Մրմռացող իրականությունը չես քողարկի ո՛չ խոզի բդի հաստությամբ, ո՛չ բլինչիկի բարակությամբ». Արմեն Աշոտյան
11401:24«Դարձա «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիր». Արմեն Մարտիրոսյան
13400:24«Ավինյանի փոխարեն քաղաքապետ կնշանակվի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը». Նաիրի Հոխիկյան
26400:06Ադրբեջանը կփոխի ռուսաստանցիների՝ երկրում մնալու կանոնները
222Երեկ, 23:54Լիբանանը սիրիացի դասալիք սպաներին հանձնել է Սիրիայի նոր իշխանություններին
239Երեկ, 23:49Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է հետախուզությանն ավիաաղետի մասին փաստեր փոխանցել Ադրբեջանին
205Երեկ, 23:36«ԵՄ դիտորդներին բերելը մի այիբ էր, Ալիևի պահանջով հեռացնելը՝ երկու». Արմեն Աշոտյան
112Երեկ, 22:30