Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը Բաքվի դատարանում է

Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը Բաքվի դատարանում է
251
Շաբաթ, 28 դեկտեմբերի, 2024 թ., 19:12

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ քրեական գործն Ադրբեջանի դատախազությունն ուղարկել է Բաքվի դատարան: Այն կարված է 16 հոդվածներից՝ «ագրեսիվ պատերազմի պլանավորումից և վարումից» մինչև «ահաբեկչություն և դրա ֆինանսավորում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում ավելի քան մեկ տարի կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանը մեկուսացված է իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից, նրան չեն կարող տեսակցել «անկախ բժիշկները»: Վերջին կես տարվա ընթացքում նա բազմաթիվ նամակներ է ուղարկել, բայց դրանցից ոչ մեկը հասցեատիրոջը չի հասել։