«Ալիևը խոստովանում է, որ Հայաստանի իշխանություններին հարկադրում է գնալ միակողմանի զիջումների»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 294 Ուրբաթ, 03 հունվարի, 2025 թ., 14:48 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ինչպես և կանխատեսելի էր, Ալիևը իր ելույթի մի մասը նվիրել էր Հայաստանի հասցեին նոր սպառնալիքներ հնչեցնելուն, ինչպես նաև հին սպառնալիքները հիշեցնելուն։ Նա անցնող տարվա ձեռքբերումների մասին խոսելիս նշել է․ «Այս տարի Ղազախի շրջանի չորս գյուղ վերադարձանք առանց մեկ կրակոցի՝ քաղաքական ճանապարհով։ Բայց ճիշտ է նաև, որ եթե վերջին չորս տարիների ընթացքում Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում տեղի ունեցած իրադարձությունները տեղի չունենային, Հայաստանն, իհարկե, երբեք կամովին չէր վերադարձնի այս գյուղերը մեզ։ Նրանք դա հարկադրված են արել։ Նրանք դա արեցին՝ գիտակցելով մեր քաղաքական և ռազմական հզորությունը, և ես հուսով եմ, որ այսուհետ Հայաստանը, վարելով իր քաղաքականությունը, կշարունակի հաշվի առնել Հարավային Կովկասում և միևնույն ժամանակ աշխարհում ստեղծված նոր իրողությունները։ Մենք ստեղծել ենք նոր իրողություններ Հարավային Կովկասում։ Հայրենական պատերազմն է ստեղծել այս իրողությունները։ Մեր պետական ինքնիշխանության վերականգնումն էլ ավելի ամրապնդեց այս իրողությունները, և մենք վերահաստատեցինք Հարավային Կովկասում մեր ստեղծած նոր իրողությունները դիվանագիտական, միջազգային և քաղաքական մակարդակներում։ Ամբողջ աշխարհն ընդունել է նոր իրողությունները․․․»։ Այս խոսքերով Ալիևը փաստացի ևս մեկ անգամ խոստովանում է, որ Հայաստանի իշխանություններին հարկադրում է գնալ միակողմանի զիջումների բացառապես ուժի ու ուժի սպառնալիքի քաղաքականության միջոցով։ Մինչ իշխանությունները փորձում են այդ զիջումները փաթեթավորել «սահմանազատված Կիրանց» և «ճակատագրական գործընթաց» ձևակերպումներով, Ալիևի համար դա ուժի սպառնալիքով լուծված հարց է։ Պատահական չէ, որ ուժի ու ուժի սպառնալիքի կիրառումը համարվում են գրեթե հավասարազոր վտանգներ և դրվում կողք կողքի։ Հիմա Ալիևը շատ լավ յուրացրել է այդ տեխնիկան, ավելին՝ հպարտանում է դրանով, համարում ձեռքբերում, մինչդեռ դա ամբողջությամբ հակասում է քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունների ու առհասարակ խաղաղության մասին քննարկման ողջ էությանը»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52
