Կիրակի, 05 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 668 մլն դրամ

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 668 մլն դրամ
200
Ուրբաթ, 03 հունվարի, 2025 թ., 16:36

Հակակոռուպցիոն դատարանի վճռով՝ նախատեսվում է Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար, 2012-2019 թթ. ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից՝ Աննա Վլադիմիրի Գասպարյանից, որպես ապօրինի ծագում ունեցող գույք հօգուտ Հայաստանի բռնագանձել 668.194.872 դրամ:
Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործով վճռել է․
Արթուր Սամվելի Գևորգյանից հօգուտ Հայաստանի բռնագանձել 654.894.872 դրամ, միաժամանակ, Արթուր Սամվելի Գևորգյանից և Աննա Վլադիմիրի Գասպարյանից, համապարտության կարգով, հօգուտ Հայաստանի բռնագանձել 13․300․000 դրամ։
Վճիռը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան չբողոքարկելու դեպքում՝ օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին: