«Փաշինյանը հաճույք է ստանում մարդկանց հուզական պոռթկումները կառավարելուց». Արման Մելիքյան
![]() 242 Շաբաթ, 04 հունվարի, 2025 թ., 19:00 Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուսանողական տարիներիս համակուրսեցի երեք իրար շատ մտերիմ ընկերներ կային։ Առաջին կուրսում էինք։ Սկսեցինք նկատել, որ մեծ դասամիջոցին այս երեքն ինչ-որ տեղ էին չքվում, ապա ուշացած, հռհռալով ու իրար ականջին ինչ-որ բաներ փսփսալով՝ ներս էին ընկնում լսարան։ Պարզվեց, որ սրանք գնում են զանգելու մի անծանոթ մարդու, որը գեղարվեստական հայհոյախոսության մեծ վարպետ էր։ Առաջին անգամ սխալմամբ էին համարը հավաքել ու իրենց սխալի համար յոթհարկանի հյութալի քֆուրների հասցեատեր դարձել։ Լավ ընտանիքներում դաստիարակություն ստացած, կարդացած ու խելացի տղաներ էին ու հասկացել էին, որ դաստիարակության բացերը լրացնելու՝ այդ մարդուց կարևոր բան ունեն սովորելու։ Դրա համար յուրաքանչյուր մեծ դասամիջոցին մոտակա երկուկոպեկանոց ավտոմատ հեռախոսից զանգում էին այդ մարդուն, մի հայհոյանք տալիս, ապա ըմբոշխնում վարպետի երկարաշունչ, սեռական երևակայությունը խթանող պատասխանը։ Այս պատմությունը հիշվեց մեր ներկա քաղաքական-հասարակական ծանծաղ ալեկոծումների շնորհիվ։ Օրումեջ վարչապետ Փաշինյանը հասարակության ինքնասիրությունն ու ինքնագնահատականը ստորացնող մի բան է ասում, ու մարդիկ, իրար հերթ չտալով, սկսում են ասվածը քննարկել, Փաշինյանին սխալ հանել ու հայհոյել։ Բայց մարդը, կարծես, գիտի, թե ինչու է դա անում։ Նախ, թերևս, ինքնահաստատվում ու հաճույք է ստանում նրանից, որ ուզած ժամանակ կարող է հանրային փոթորիկ առաջացնել ու կառավարել մարդկանց հուզական պոռթկումներն իր ուզած ձևով։ Կա նաև երկրորդ գործոնը՝ որքան շատ հայհոյեն Փաշինյանին Հայաստանում, այնքան մեծ ու անվերապահ կլինի դրսից իրեն տրվող աջակցությունը»: Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
