Երկուշաբթի, 06 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Շուտով կհայտարարվի, որ Խաչատրյանը քաղաքական բանտարկյալ է». Կարեն Հեքիմյան

«Շուտով կհայտարարվի, որ Խաչատրյանը քաղաքական բանտարկյալ է». Կարեն Հեքիմյան
160
Շաբաթ, 04 հունվարի, 2025 թ., 21:18

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր ձերբակալվեց ՀՀ ԳՇ նախկին պետի տեղակալ Խաչատրյան Տիրանը:
Հիշեցի, որ 2021թ՛ ապրիլին, երբ Փաշինյան Նիկոլի դեմ ընդվզումը հասել էր գագաթնակետին, ընդվզման նախաձեռնող համարվող Գասպարյան Օնիկն ու Խաչատրյան Տիրանը նախընտրեցին պայքարը շարունակել ՀՀ Վարչական դատարանում: Ընդ որում, Խաչատրյան Տիրանը միայն 2021թ․ ապրիլին 3 հայցադիմում ներկայացրեց ՀՀ Վարչական դատարան և դրանով իսկ, իր մասով, հրաժարվեց քաղաքական պայքարից:
Այսօր, ինչպես ասացի, Խաչատրյան Տիրանին ձերբակալեցին: Վստահ եմ՝ շուտով կհայտարարվի, որ վերջինս քաղաքական բանտարկյալ է և իսպառ կմոռացվի 2021թ․ ապրիլը: Այն ապրիլը, երբ Խաչատրյան Տիրանը դե ֆակտո և դե յուրե հրաժարվեց քաղաքական պայքարից և գնաց ՀՀ Վարչական դատարան:
Ոչինչ չի մոռացվում: Այժմ, արդեն մեզանից շատերը չեն զբաղվում քաղաքականությամբ:
Կեցցե´ ՀՀ Վարչական դատարանը»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան