Տիրան Խաչատրյանի կալանավորման միջնորդության քննությունը հետաձգվեց ևս 2 ժամով
![]() 286 Շաբաթ, 04 հունվարի, 2025 թ., 20:48 Ազգային հերոս, գեներալ Տիրան Խաչատրյանի կալանավորման միջնորդության քննությունը կրկին հետաձգվել է, այս անգամ 2 ժամով։ Ինչպես արդեն հայտնել էինք՝ Տիրան Խաչատրյանը կալանավորվել է այսօր առավոտյան։ Նրա կալանքի միջնորդության քննությունը նախատեսվում էր ժամը 18։00-ին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան (Մասիվի դատարան) նստավայրում։ Կալանքի միջնորդությունը քննելու է դատավոր Մասիս Մելքոնյանը: Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնել էր, որ Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: «Նախաքննական և ռազմական գաղտնիքի ներքո, այս փուլում չենք կարող ավել մանրամասներ հաղորդել, սակայն կրկնում ենք՝ Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և նույն հանգամանքների վերաբերյալ քանիցս տվել է սպառիչ և հանգամանալից նախաքննական ցուցմունքներ ու որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը», - նշել է փաստաբանը: Փաստաբան Արմեն Անդրիկյանն էլ հայտնել էր, որ գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Խաչարտյանին, 5 հատոր է 1200 էջ, ուստի իրենք չեն հասցրել մանրամասներին ծանոթանալ ու միջնորդելու են հետաձգել գործի քննությունը։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
