«Նախաքննական մարմնի տված գնահատականներն իրականությանը չեն համապատասխանում». Արմեն Անդրիկյան
![]() 300 Շաբաթ, 04 հունվարի, 2025 թ., 19:48 Ինչպես հայտնել էինք՝ առավոտյան ձերբակալել էին ազգային հերոս, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին՝ 44-օրյա պատերազմին վերաբերող մեղադրանք ներկայացնելով: Այժմ դատարանը քննում է նրա կալանքի հարցը: Տիրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ գործը վերաբերում է 44-օրյա պատերազմում Տիրան Խաչատրյանի գործունեությանը և մանրամասնեց. «Նախաքննական մարմինը, մեր կարծիքով, գնահատականներ է տվել Տիրան Խաչատրյանի գործունեության վերաբերյալ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Մեղադրանքը առաջադրվել է Քրեական օրենսգրքի գործող 550-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով, այն է՝ պաշտոնական անփութությունը, 3-րդ մասն էլ ծանրացնող հանգամանք՝ որպես ռազմական դրության ժամանակ կատարված, այսպես կոչված, հանցանք: Բայց պարոն Խաչատրյանը չի ընդունում իր մեղքը: Ներկայացված կալանքի միջնորդությունը անհիմն է, որովհետև այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել, անզգուշությամբ կատարված ենթադրյալ հանցանքի մասին է: Այս պահի դրությամբ այն, ինչ մեզ է փոխանցվել, 5 հատոր է: Գործը իմ տրամադրության տակ է հայտնվել այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, 3 ժամ հետո էլ դատական նիստ է հայտարարվել: Պարզ է, որ չենք հասցրել ծանոթանալ 5 հատոր գործի նյութերին: Դատական նիստին միջնորդություն ենք ներկայացնելու, որ նիստը հետաձգվի՝ հնարավորություն ունենանք ծանոթանալու»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
