Երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ի՞նչ պակաս «հերոս» է, օրինակ, «շուշա թրաշ» անողը կամ փոդքասթ վարողը». Վիտալի Մանգասարյան

«Ի՞նչ պակաս «հերոս» է, օրինակ, «շուշա թրաշ» անողը կամ փոդքասթ վարողը». Վիտալի Մանգասարյան
225
Կիրակի, 05 հունվարի, 2025 թ., 03:06

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ Նիկոլի պատկերացումների՝ մեր օրերի թիվ մեկ հերոսը հարկ վճարողն է։
Եթե հարկ վճարողը մեր նոր հերոսն է, ապա պարզ է, որ հաջորդ հերթն էլ ավելի զավեշտալի կերպարներինն է։
Հեծանիվ քշողը, օրինակ, մեր օրերի էկոլոգիական պայքարի հերոսն է։ Իսկ ի՞նչ պակաս «հերոս» է, օրինակ, «շուշա թրաշ» անողը, ում երեսը տարիներ շարունակ ծածկված է եղել թավշյա մազածածկույթով:
Վերջապես, ինչո՞ւ չի կարող թիվ մեկ հերոսը լինել, օրինակ՝ փոդքասթ վարողը:
Հաշվի առնելով Փաշինյանի մտքի տատանման ամպլիտուդան՝ վերը նշվածը առավել քան հավանական է»: