Երկուշաբթի, 06 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Առաջիկայում ցանկալի է դաշինքները կազմվեն արտաքին քաղաքական սկզբունքով՝ ռուսամետ-արևմտամետ»․ Թաթուլ Հակոբյան

«Առաջիկայում ցանկալի է դաշինքները կազմվեն արտաքին քաղաքական սկզբունքով՝ ռուսամետ-արևմտամետ»․ Թաթուլ Հակոբյան
164
Երեկ, 00:18

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գեղջկական խոհեր
Ինձ թվում է՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում դաշինքները ցանկալի է կազմվեն ոչ թե նախկին-ներկա, հեղափոխական-հակահեղափոխական, Նիկոլ-հականիկոլ, Սերժ-հակասերժ սկզբունքով, այլ արտաքին քաղաքական, պայմանական ասեմ՝ արևմտամետներ և ռուսամետներ:
Գուցե վիճելի բան ասեմ, բայց այս պահի դրությամբ, հիմնական ուժերը, որոնք կարող են անցնել խորհրդարան.
ա/ իշխանական ուժ՝ ՔՊ,
բ/ արևմտամետ ուժերի դաշինք,
գ/ խորհրդարանական ընդդիմություն՝ Քոչարյան, ՀՅԴ,
դ/ Հայկ Մարության, եթե լավ աշխատի և դուրս գա Երևանի շրջագծի մտածողությունից,
ե/ Վարդան Ղուկասյան,
զ/ ռուսամետ ուժերի դաշինք:
Անշուշտ, կարող են լինել անակնկալներ, կարող են լինել նոր դաշինքներ, կարող է հայտնվել մեկը, ով իր շուրջ ունենա համախմբում, ու նաև չափազանց կարևոր է, թե ինչպես են պատրաստվելու քաղաքական ուժերը»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան