«Միգուցե քաղաքական նպատակներից ելնելով են Տիրան Խաչատրյանին ձերբակալել». Կարեն Ջալավյան
![]() 351 Կիրակի, 05 հունվարի, 2025 թ., 21:30 Արցախի Պաշտպանության բանակի գնդապետ Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, եկեղեցու բակում «24Նյուզ»-ի հետ զրույցում պատասխանել է Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կալանավորման վերաբերյալ հարցին: «Չգիտեմ, թե նրան մեղսագրվողը պատերազմական որ դրվագին է վերաբերում, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենանվեր քաջորդի է եղել՝ Առաջին պատերազմում, 2016-ին, 2020-ին: Ես իրեն ճանաչում եմ՝ որպես հավատացյալ, քաջ մարտիկ: ...Միգուցե քաղաքական նպատակներից ելնելով են նրան ձերբակալել, չեմ կարող ասել: Չգիտեմ՝ պատերազմի մանրամասները քննող հանձնաժողովի անդամներն ովքեր են, ինչքանով է նրանց պրոֆեսիոնալիզմը, վերլուծությունն իրատեսական: Մեր փորձությունների, կորուստների գլխավոր պատճառն այն է, որ հեռացել ենք աստծուց»,- պատասխանեց նա: Հարցին՝ պարտության համար մեղավորներ կա՞ն, նա պատասխանեց՝ չգիտեմ, ժամանակի ընթացքում հանգամանքները կպարզվեն: Վերջին հարցին՝ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովից ակնկալիքներ ունի, պատասխանեց՝ չեմ կարող ասել: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
