Շենգավիթում որդին դանակի 27 հարված է հասցրել մորը. նոր մանրամասներ
![]() 167 Երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ., 11:36 ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է. «Ավարտվել է որդու կողմից մորն առանձին դաժանությամբ սպանության փաստի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 2024 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ նույն օրը Գ.Գ-ն դանակով սպանել է մորը՝ Գ.Կ-ին և դիմել փախուստի: Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 14-ին մոր նախաձեռնությամբ որդին գտնվել է հոգեբուժարանում: Այնուհետև, Գ.Գ-ն վրեժի շարժառիթով հայտնվելով իր ընտանիքի բնակության վայրում՝ դանակով առնվազն 27 անգամ բազմաթիվ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ կտրելով վերջինիս կենսական կարևոր օրգան պարանոցը, ինչի արդյունքում վերջինս ապօրինաբար զրկվել է կյանքից: Նշանակված դատահոգեբուժական փորձաքննության համաձայն Գ.Գ-ն ճանաչվել է մեղսունակ: Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով (մերձավոր ազգականի կողմից առանձին դաժանությամբ սպանությունը): Գ.Գ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 2024 թվականի դեկտեմբերի 30-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»: Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
