«Վազգեն Սարգսյանի «քույրն» ու Կարեն Դեմիրճյանի տղեն բառ անգամ չհնչեցրին Պարույր Հայրիկյանի հասցեին». Վարդան Ղուկասյան
![]() 236 Երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ., 12:30 ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի՝ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի մասին աղմկահարույց հայտարարությանը, ԵԿՄ-ի՝ միայն օրեր անց արձագանքին ու Արամ Սարգսյանի և Ստեփան Դեմիրճյանի լռությանը: «Որոշել էի լայնամասշտաբ հարձակման անցնել Հայրիկյանի վրա, բայց մի պահ հաշվի եմ առնում նրա տարիքը, հաշվի եմ առնում, որ ջնջեց այդ տեսանյութը, որտեղ քննադատում էր Վազգեն Սարգսյանին: Ստեղ հարցն էն ա՝ ո՞վ ա կանգնած Հայրիկյանի թիկունքում՝ Սերժ Սարգսյանը: Ի՞նչ էր սա նշանակում. տեսեք՝ խոսեց Հայրիկյանը, հաջորդ օրը «հերոսի» թեմայով խոսեց Փաշինյանը: Օր հետո կալանավորեցին Ազգային հերոս կոչված Տիրան Խաչատրյանին... Այսինքն, Սերժ Սարգսյանի, այսպես ասած, ծրագրով պղծում, ոչնչացնում են ամեն ինչ... Նկատենք, որ Հայրիկյանի հայտարարությունից հետո Վազգեն Սարգսյանի «քույրը», Կարեն Դեմիրճյանի տղեն բառ չհնչեցրին Հայրիկյանի հասցեին, մինչդեռ վաղուց պիտի մտած լինեին նրա տուն: Դաժե ԵԿՄ-ն, որ պարտավոր էր շտապ հարձակվեր, արձագանքեց օրեր անց, իսկ Վարդան Ղուկասյանը՝ հակաօդային պաշտպանությունը, օդի մեջ «խփեց» իր արձագանքով»: Հիշեցնենք՝ օրեր առաջ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ֆեյսբուքյան եթերում խոսելով Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի մասին, ասել էր. «Սարսափով տեղեկացա, որ ֆիլմ են պատրաստում Վազգեն Սարգսյանի մասին... Ո՞վ պղծեց հայկական բանակի ոգին, ո՞վ դարձրեց չարչիանոց, կաշառակերության վայր, այսօր այդ մարդու մասին ֆիլմ եք հանում... Կուզեի՝ Կարեն Դեմիրճյանի արձանը տեսնող, մոտով անցնողը չասեր՝ էս կաշառակեր սպասավորը Մոսկվայի»: Աղբյուրը` Վարդան Ղուկասյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
