«1998թ. այս օրերին Երևանում իրականացվեց պետական հեղաշրջում»․ Վահրամ Աթանեսյան
![]() 247 Երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ., 12:18 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լավ, ինչքա՞ն կարելի է ինֆանտիլ լինել կամ մանիպուլյատիվ, որպեսզի ներքաղաքական դիսկուրս բերվի հարց, թե Հայաստանի իշխանությունից որը կամ երբ է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում: ԼՂ-ն Ադրբեջանի «ռեգիոն» ճանաչել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ 1993թ. ապրիլ-նոյեմբեր ամիսներին միաձայն ընդունած չորս բանաձևերով: Այլ փաստաթուղթ գոյություն ունի՞, ոչ: Հայաստանը, ինչ իշխանություն էլ որ ունենար, կարո՞ղ էր կասեցնել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի ընդունումը, Ոչ: Հայաստանի իշխանությունը հասել է նրան, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն զինված հակամարտության կողմ է ճանաչել Ադրբեջանին և ԼՂ-ին: Այդ հիմքով էլ հարցը պետք է կարգավորվեր, բայց 1998թ. այս օրերին «հայտնի ուժերը» և ԼՂ ռազմա-քաղաքական ղեկավարությունը Երևանում իրականացրել են պետական հեղաշրջում, տապալել միջազգային հանրության լիակատար աջակցությունը վայելող և Ադրբեջանի կողմից ընդունված ԼՂ համապարփակ կարգավորման «փուլային տարբերակը»: Ինչո՞ւ և ո՞ւմ նախաձեռնությամբ է դա տեղի ունեցել: Այս հարցի պատասխանն է մեզ այսօր պետք: Մնացածը, ղարաբաղցու ասած, «քամի խռիկ տալ է»»: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
