«Հեռուստաէկրաններից թափվող մաղձը՝ անգրագետ սերիալների տեսքով, զզվանք է առաջացնում»․ Թեհմինե Ենոքյան
![]() 274 Երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ., 18:24 Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեռուստաէկրաններից թափվող մաղձը՝ անգրագետ, տգետ սերիալների տեսքով, զզվանք է առաջացնում, ու դա էլ կոչում են կոմերցիա: Բնակչության մեծաքանակ մարդկանց նստացրել են էս ասեղի վրա, կերակրում են տգիտություն, ականջներիցս ծուխ ա դուրս գալիս մի 10 րոպե դիալոգները լսելիս: Սրտխառնոց ա առաջացնում պարզապես էդ մեծահասակների ու ոչ միայն, սերունդն էլ երեխա է «դաստիարակում», առողջության համար վնասակար մեթոդներով: Հետո զարմանում ենք հետամնացության, տոտալ տգիտության ֆեյքաբուծարանների թերմացքը սպառող բամբասչի մեծամասնության վրա: Աշխարհում էնքան որակյալ ու կրթական նյութեր են արտադրվում, էդ թվում սերիալներ, բայց դրանցից ոչ մեկ եթերում տեղ չի գտնում: Ով հաջողացնում ա «փրկվել» էս ճահճից ու գրագետ տեղեկատվությունը զատել աղբից, ինքնակրթությամբ զբաղվել, իմ համար հերոս ա, լուրջ եմ ասում»։ Աղբյուրը` Թեհմինե Ենոքյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
