Հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Պարզվեց՝ Նիկոլի «խաղաղության օրակարգը» զավզակություն է»․ Էդուարդ Շարմազանով

«Պարզվեց՝ Նիկոլի «խաղաղության օրակարգը» զավզակություն է»․ Էդուարդ Շարմազանով
137
Երեկ, 09:36

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Ալիևի երեկվա հայտարարություններին՝ գրել է. «Ըստ էության Ալիևը հանձնարարեց Փաշինյանին ջախջախել ազգային-պետական ուժերին։
Փաշինյանի «կառուցողական գործընկերը» մի քանի ուշագրավ հայտարարություն արեց։
Սկզբում նա նշեց, որ «Զանգեզուրի միջանցքը բացվելու է»։
Հերթական անգամ պարզվեց, որ Նիկոլի «խաղաղության օրակարգն» ու «խաղաղության խաչմերուկը» զավզակություն են։
Երկրորդ՝ Բաքվի «սուլթանը» Հայաստանն անվանեց «ֆաշիստական պետություն» ու հանձնարարեց Նիկոլին վերջ տալ փաստացի ազգային-պետական ուժերի գոյությանը։
Իսկ դա կլինի ՀՀ-ի վերջը։
Ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի վրա դրված է Ալիևի շահերի պաշտպանի կամ դեսպանի գործառույթ։
Ալիևի հայտարարությունը պետք է բոլորիս համար սթափության զանգ լինի։
Ում համար թանկ է ՀՀ-ն՝ Եռաբլուրով, Սարդարապատով ու Ծիծեռնակաբերդով, պետք է համախմբվեն ընդդեմ Հայաստանի ադրբեջանացման՝ սառեցնելով ներքաղաքական տարաձայնությունները։
Հակառակ դեպքում լավ բան մի սպասեք»։