«Միգուցե սադրիչ հայտարարությունները նաև այդ հաշվարկով են արվել». Ստյոպա Սաֆարյան
![]() 284 Չորեքշաբթի, 08 հունվարի, 2025 թ., 10:06 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ալիևի սպառնալիքները լավաշ-լավաշ տարածողները գրեթե անխտիր պահանջում են Հայաստանից կոշտ արձագանք (էհ, ես էլ կուզեի, եթե պատերազմներից հետո այս վիճակում չլինեինք): Բայց միգուցե այս սադրիչ հայտարարությունները նաև այդ հաշվարկով են արվել, որ «լեզվին տանք» ու «քիթ-մռութին ուտե՞նք»: Այն որ Հայաստանը պետք է ընտրի արձագանքի ճիշտ, ճշգրիտ տեսակ, ըստ որում ճիշտ, արագ ու էֆեկտիվ ռազմավարական հաղորդակցություն իրականացնելով միջազգային գործընկերների հետ, նաև նրանց ու իր միջև բաշխելով Ալիևին հակադարձ ասելիքը, դրանում խոսք չկա։ Բայց իմ աչքից չի վրիպում մի կարևոր բան. «կոշտ պատասխանի» կողմնակիցներից և ոչ մեկ չի գրել ու գրում «իշխանություն, մեզ, մեր տղամարդկանց, որդիներին գիշերով հավաքի զինկոմիսարիատներում, կոշտ մարտակոչ հնչեցրա ու բոլորին առաջնորդի ճակատ»... Ոչ մեկ... Իսկ եթե ամենակարևորը չեք գրում կամ առաջարկում ձեր անձնական զոհաբերության չափը այդ «կոշտ պատասխանին» հաջորդելիք զարգացումներում, էլ Ալիևի սպառնալիքները «մորեմերկ» ու «տաք-տաք» ինչո՞ւ եք տարածում: Որ ապացուցեք, որ դուք ճիշտ էիք ու նա Հայաստանի վրա հարձակվելու պլաններ ունի՞: Բայց ո՞վ չգիտեր դա: Ո՞վ է դա կասկածի տակ դրել: Ոչ մեկ։ Բա էլ ինչո՞ւ եք ահաբեկում ժողովրդին, որն այդ ամենը շատ տարբեր աղբյուրներից իմանում է... Աղբյուրը` Ստյոպա Սաֆարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
