Հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

««Խաղաղության օրակարգ» և «իրական Հայաստան» օրակարգերը մեռելածին են». Վարուժան Դանիելյան

««Խաղաղության օրակարգ» և «իրական Հայաստան» օրակարգերը մեռելածին են». Վարուժան Դանիելյան
112
Երեկ, 10:48

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թշնամական Ադրբեջան պետության նախագահ Ալիևի երեկվա ծավալուն ելույթին արդեն հավանաբար ծանոթ եք:
Ալիևը, ըստ էության, նոր բան չի ասել։ Միայն վերահաստատել է, որ Թուրքիայի հետ միասին չեն պատրաստվում հանդուրժել Հայաստանի գոյությունը որպես պետություն և առավել ևս՝ նրա հետ խաղաղ ապրել։
Արձանագրենք հերթական անգամ և մեկընդմիշտ, որ Հայաստանի դե-ֆակտո իշխանության քարոզած «Խաղաղության օրակարգ» և «իրական Հայաստան» օրակարգերը մեռելածին են։
Այլընտրանքը՝ ուժեղ բանակով, զինված ու տեխնոլոգիապես զարգացող պետությունն է, որը կառավարում են լավագույն կադրերը, ոչ թե ձվածեղի սիրահարները»: