«Պետք է գտնվենք սառնասիրտ». Արսեն Թորոսյան
206 Երեկ, 11:36 ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ազատության» եթերում արձագանքելով Իլհամ Ալիևի երեկվա հարցազրույցին ու պատասխանելով հարցին՝ արդյո՞ք այն պատերազմի մասին չէր, ասել է. «Առաջին անգամը չէ, որ տարբեր մակարդակով նման հայտարարություններ ենք լսում: Առաջինն էր միգուցե այս տարի: Այստեղ հարցը մեր արձագանքն է, թե ինչ պետք է արձագանքենք նման հայտարարություններին: Կարծում եմ՝ մեր արձագանքների մեջ փոխելու որևէ բան չունենք: Մենք ասում ենք՝ այո՛, պետք է ունենանք խաղաղություն, որին դժվար է լինելու հասնել. ում հետ բանակցում ենք՝ էդքան էլ հակված չի դրան գնալու և պարբերաբար փորձում է տորպեդահարել խաղաղության գործընթացը: Բայց մենք այլ բան, քան շարունակել տարբեր խողովակներով դրան հասնելը, չունենք»: Նրա խոսքով՝ խողովակներից մեկը դիվանագիտությունն է, մյուսը՝ ներքին ուժեղացումը: «Պետք է գտնվենք սառնասիրտ, ներքին բանավեճում ադրբեջանական նարատիվները չուժեղացնենք, ինչը, ցավոք, տեսնում եմ ու զարմանում տարբեր գործընկերների վրա: Կարծում եմ՝ դիտմամբ են անում, հաճախ ասում ենք՝ պասերով խաղում են»,- շարունակել է Թորոսյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի հռետորաբանությունն անհանգստացնում է ու միշտ է անհանգստացրել. այդ առումով որևէ բան չի փոխվել. «Պետք է շարունակել հետապնդել մեր նպատակը, որը՝ լեգիտիմության, սուվերենության, անկախության վրա հիմնված խաղաղության հաստատումն է»,- հավելել է պատգամավորը: |
«Թողնենք՝ հասկանան, թե ինչ է նշանակում Թրամփի՝ Սիրիայում Թուրքիայի քայլերը ողջունելը». Վահե Հովհաննիսյան
9703:12«Պահը մոտենում է». Ավետիք Չալաբյան
11802:18«Արևմտյան Հայաստան ասելով՝ հասկանում ենք Արմավիր, Արագածոտն, Թալին, Բաղրամյան, Մարալիկ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
15200:54«Հաջորդիվ Նիկոլը կհայտարարի՝ ՀՀ ԶՈՒ-ն խոչընդոտ է Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհին»․ Հովհաննես Ավետիսյան
11500:18«Նիկոլ չհաղթած ժողովուրդը ո՞նց կարող է պատերազմ հաղթել»․ Ստեփան Դանիելյան
115Երեկ, 23:54«Մանդատս վայր չեմ դնելու, թող դատեն, ես «от и до» մաքուր եմ»․ Հակոբ Ասլանյան (տեսանյութ)
116Երեկ, 23:42«Ալիևն ու Նիկոլը պատրաստվում են Հայաստանի առաջիկա ընտրություններին»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
134Երեկ, 22:54«Փաշինյանն ու Միրզոյանը որևէ քայլ չեն անելու Ալիևի ագրեսիվ քայլերը կանխելու համար»․ Տաթևիկ Հայրապետյան
102Երեկ, 22:48