«Պարոն Աշոտյա՛ն, ես ձեր մասին ավելի լավ կարծիք ունեի»․ Բորիս Մուրազի

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ համեստ անձի մասին մի երկարաշունչ հոդված է գրել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը (Սերժ Սարգսյանից հետո երկրորդ մարդը կուսակցությունում)։ Ցավում եմ, որ պարոն Աշոտյանն իմ պարզ գրած միտքը չի հասկացել։ Ես չէի կարող Սերժ Սարգսյանի աջակիցներին համարել շնիկներ։ Շնիկներ են նրանք, ովքեր պատվերով հայհոյում ու զրպարտում են Սերժ Սարգսյանին կամ ցանկացած մեկին քննադատողին։ Ես չէի կարող Արմեն Աշոտյանին կամ Էդուարդ Շարմազանովին կամ Մարգարիտ Եսայանին ու էլի այլ ՀՀԿ-ականների նման ձևակերպում տալ։ Ցավոք, ՀՀԿ-ի թիվ երկու դեմքն օգտագործել է վիրավորական արտահայտություններ, որին ես չեմ անդրադառնա, քանի որ դա ասողը նախ ապօրինի անազատության մեջ է և երկրորդ՝ ես նման դաստիարակություն չեմ ստացել։ Ես, իհարկե, կարող էի իմ էջում դնել 2015 թվականի «Էլեկտրիկ Երևանից» մի տեսանյութ, որտեղ մարդիկ վիրավորական վանկարկումներ են անում Աշոտյանի հասցեին (բղավողների մի մասը հիմա ՀՀԿ-ում է), բայց չեմ անի՝ վերը նշված պատճառներից ելնելով։
Պարոն Աշոտյա՛ն, ես ձեր մասին ավելի լավ կարծիք ունեի։ Նախ օղի կամ որևէ այլ բան արտադրելը վատ բան չէ, վատ է, օրինակ, օղի չարաշահելը և դրա ազդեցության տակ մարդկանց վիրավորելը, և երկրորդ՝ ես այդ օղին ձեզ նվիրել եմ, եթե չեմ սխալվում։ Սովորաբար անձնական նամակագրություն նկարելու սովորույթ չունեմ, դրա համար չեմ կարող հիշել, բայց եթե անգամ վաճառել եմ, դրա մեջ վատ բան չկա։ Ցավում եմ նաև, որ ՔՊ-ական գործարարի չափ գումար չունեմ, որ թանկարժեք փողկապ ձեզ նվիրեմ։ Շարունակում եմ դեռ կարծել, որ դուք ՀՀԿ-ում երկրորդ ամենաազդեցիկ գործիչն եք և ձեզ չեն ստիպել կամքին հակառակ նման տեքստ գրել»։

«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը»․ Արտակ Զաքարյան
10703:06
«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
16002:06
«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
14100:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
121Երեկ, 23:42
«Պատասխանատվությունը պետք է փնտրել ոլորտը ղեկավարող իշխանության մակարդակում»․ Գառնիկ Դանիելյան
109Երեկ, 22:54
«Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
115Երեկ, 22:36
«Հայկ Սարգսյանը կծիկ է բացել, նրան կկալանավորեն, կդնեն կուսակցության զոհասեղանին»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
122Երեկ, 22:24
«Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար ոչ թե պետք է 10 տարի աշխատեր նախագահ, այլ 20833 տարի»․ Գևորգ Պապոյան
99Երեկ, 21:54