Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ»
118 Այսօր, 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է, որ ոչ միայն նախկին իշխանության ժամանակ պաշտոն զբաղեցնող անձինք են կոռուպցիոն ռիսկերի համար կասկածի տակ, այլ նաև կոռուպցիան մերժել խոստացած, բայց խոստումը չպահած այս իշխանությունը։ Պատմությունը ներկայացնենք հիմնավոր. ArmLur.am-ին դիմել են մի խումբ տնտեսվարողներ, ովքեր թունաքիմիկատներ են ներկրում տարբեր երկրներից։ Նրանք միաձայն պնդում են, որ նրանց առջև դրված արգելքների արմատներն ավելի խորն են, քան թվում է։ Բանն այն է, որ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանը, ով վերջերս մանդատ ստացավ և Ազգային ժողովում փոխարինում է Նարեկ Զեյնալյանին, նախկինում զբաղվելով ագրոքիմիական նյութերի վաճառքով և ներմուծմամբ՝ վարչապետի խորհրդական եղած ժամանակահատվածում միջամտել է թունաքիմիկատների գրանցման գործընթացին։ Նրանք պնդում էին նաև, որ Ալեքսանդր Ավետիսյանի նկատմամբ բացահայտ արտոնյալ վերաբերմունք է եղել մինչ նրա ԱԺ պատգամավոր դառնալը՝ մասնակցելով թունաքիմիկատներ ներկրող ընկերությունների սեփականատերերի ժողովին։ ArmLur.am-ին պատմեցին նաև, որ «Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի» նիստերը չեն կայանում, կայացածներն էլ խոչընդոտվում են, քանի որ Ավետիսյանը, չլինելով նշված հանձնաժողովի անդամ, մասնակցել է նիստերին և ազդել է որոշումների կայացման վրա։ ՍԱՏՄ-ից լրատվականին փոխանցեցին, որ Ալեքսանդր Ավետիսյանը երբևէ չի մասնակցել միջգերատեսչական նիստերին։ Ալեքսանդր Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ևս նշեց, որ չի մասնակցել այդ ժողովներին։ «Երբևէ չեմ մասնակցել պեստիցիդների գրանցման հանձնաժողովի որևէ նիստի։ Անհասկանալի է, թե որտեղից են դա եզրակացրել»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը։ Տնտեսվարողները պնդում են՝ Ավետիսյանը մասնակցել է, իսկ 2-րդ կողմի պատասխանը բացասական է, սակայն փաստն այն է, որ որևէ արձանագրություն չկա մասնակցության կամ չմասնակցության վերաբերյալ։ Ավետիսյանը հերքում է նիստերին մասնակցելու լուրերը, սակայն չի հերքում, որ ՍԱՏՄ հաճախ է այցելել։ «Հաճախ այցելել եմ ՍԱՏՄ, և նաև իմ անուղղակի մասնակցությամբ իրականացվել են փոփոխություններ ի նպաստ մեր երկրի, մեր հող ու ջրի, մեր երեխաների առողջության։ Փոփոխությունների առնչությամբ տեսչական մարմնի կապը ևս անուղղակի է»,- ասաց Ալեքսանդր Ավետիսյանը։ «Ավետիսյանն իր պաշտոնական դիրքը օգտագործում է ի բարօրություն իրեն և/կամ իր մերձավորների, միևնույն ժամանակ արհեստականորեն այլ անձանց համար ստեղծում է ոչ արդար մրցակցային պայմաններ։ Ավետիսյանը, հակառակ իր՝ ընդդեմ չինական և հնդկական արտադրության ագրոքիմիկատների ներկրման «սկզբունքի», իր հետ փոխկապակցված ընկերությունների անունով ներմուծում է չինական արտադրության պարարտանյութեր, բացի այդ համագործակցում է ՀՀ ռուսական ու հորդանանյան արտադրանք ներմուծող կոնկրետ կազմակերպության հետ և իր մերձավորների միջոցով վերավաճառում է նրանց՝ ՀՀ ներմուծված «անվնաս» թունաքիմիկատները»,- պատմում են տնտեսվարողները։ ArmLur.am-ը հարցումով դիմել է նաև Արայիկ Հարությունյանին՝ պարզելու, թե նա ինչ ներգրավվածություն ունի այս գործում։ ՍԱՏՄ-ից ArmLur.am-ին բացատրեցին․ «Համաձայն «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ ներմուծվող, Հայաստանում արտադրվող և շրջանառվող պեստիցիդները և ագրոքիմիկատները պարտադիր ենթակա են պետական գրանցման, որն իրականացվում է միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Տեսչական մարմինն ինքնուրույն գրանցման եզրակացություն տալու կամ գրանցումը մեժելու լիազորություն չունի»։ Ստացվում է, որ Տեսչական մարմինը ինքնուրույն գրանցման եզրակացություն տալու կամ գրանցումը մերժելու լիազորություն չունի, սակայն փաստացի նման գործողություններն իրականացվել են վերը նշված անձանց միջամտությամբ։ «Տնտեսավարողները պետք է ներկրեն այն կազմակերպության արտադրանքը, որը սահմանված կարգով գրանցվել է: Նույն ցուցանիշներով, սակայն այլ երկրների և արտադրողների արտադրած թունաքիմիկատներ չեն կարող ներմուծվել: Անհիմն մերժումները՝ թիրախավորելով որևէ երկրի, բացառվում են: Մերժումներն ունեն հիմք, իսկ Տեսչական մարմինն իր գործունեությունն ու վերահսկողական գործառույթները կազմակերպում է բացառապես իրավական ակտերով սահմանված պահանջների շրջանակներում»,- ասված է ՍԱՏՄ-ի պատասխանում։ Ավետիսյանի խոսքով՝ առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում չկա իր կամ իր որևէ մերձավորի պատկանող ընկերություն, որը զբաղվում է թունաքիմիկատների ներկրմամբ։ Կա ևս մեկ ընկերություն, որի հետ կապ է ունեցել իր մերձավորներից մեկը, այդ ընկերության գործունեությունը ավելի քան չորս տարի առաջ դադարեցվել է։ Ուսումնասիրության ընթացքում ArmLur-ը բախվել է մի շարք խնդիրների, որոնց բացահայտումը կլինի շարունակելի»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Խաղաղության վերաբերյալ Փաշինյանի դրական ուղերձները կարևոր ենք համարում». Ֆիդան
2714:12«Իրավական վեճերը չեն կարող խանգարել խաղաղության գործընթացին»․ Եղիշե Կիրակոսյան (տեսանյութ)
4413:48«Ջալալ Հարությունյանի արդարացման վերդիկտ ենք ակնկալում»․ փաստաբան Արսեն Սարդարյան
6613:36Հակոբ Սիմիդյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6313:12«Քաշքշուկ, բռունցքներ, նման բաներ իրապես չեն եղել»․ Ալխաս Ղազարյան (տեսանյութ)
6613:06«Փաշինյանը ցանկանում է տեր կանգնել ոչ ռուսամետ ընտրողների ձայներին»․ Ոսկան Սարգսյան
8312:42«Լիբանանում որոշվում է շատ բան, ինչն առնչվում է աշխարհաքաղաքականությանը»․ Հակոբ Բադալյան
7812:36«ԵՄ մտնելու պրոցեսը մեկ նպատակ ունի՝ Հայաստանում ստեղծել ուկրաինացման քաոս»․ Անի Սամսոնյան
8012:18