«Մոսկվայից զգուշացրեցին՝ չեն պատրաստվում այլևս «աչք փակել» եվրոպացիների հետ խորացող «խաղերի» վրա»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը և այն ուղարկեց ԱԺ:
Պրոցեսի ողջ էությունը ոչ այնքան դեպի ԵՄ անդամակցության մեկնարկ տալն է, որովհետև այնտեղ մեզ առանձնապես սպասող էլ չկա, որքան քաղաքական քայլ է՝ մի կողմից ՌԴ-ից հեռանալու, մյուս կողմից՝ Արևմուտքին իր նվիրվածությունը ի ցույց դնելու համար:
Թեման ՌԴ-ի համար այնքան կարևոր է, որ մեկ օրվա ընթացքում 3 հիմնական դեմքեր արձագանքեցին՝ նախագահի խոսնակը, ՌԴ փոխվարչապետն ու «ծանր հրետանին»՝ նախկին նախագահ, ներկայումս ԱԽ քարտուղարի առաջին տեղակալ Մեդվեդևը: Արձագանքներ եղավ նաև ՌԴ օրենսդիր մարմնից:
Անկախ նրանից, թե Երևանից թեման ինչպես ներկայացվեց, ՌԴ-ում այն արձանագրեցին, որպես ՌԴ-ի դեմ ուղղված քայլի, ինչպես նաև՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մեկնարկի: Դեռ չեմ խոսում կոշտ և որակումներ ներառող ձևակերպումների մասին:
ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլ քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ:
Ի դեպ, ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի հետ հարաբերություններում ստեղծված ճգնաժամի պարագայում նույնիսկ ՀՀ-ից հայտարարում էին ԵԱՏՄ կարևորության և այնտեղից ստացվող մեծ օգտակարությունից, սակայն Մոսկվայից զգուշացրեցին, որ չեն պատրաստվում այլևս «աչք փակել» եվրոպացիների հետ խորացող «խաղերի» վրա:
Կրկնում եմ՝ այս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն, սակայն սա ուղիղ խոցելիություն է ապահովելու քաղաքական ու անվտանգային տեսանկյունից:
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու»:

«ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հարցը կորոշվի նախագահների մակարդակով»․ Վիկտոր Վասիլև
510:36
ՍԴ-ն քննում է քաղաքական 7 ուժերի դիմումները. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
1010:30
«Եկեք նիստից առաջ չքննարկենք հարցեր, որոնք կարող են վտանգել իմ անաչառությունը»․ Սեդա Սաֆարյան (տեսանյութ)
3110:24
«Ուշի ուշով հետևելու եմ նիստին»․ Արտակ Զեյնալյան (տեսանյութ)
4210:12
Իսրայելի ԱԳ նախարարը Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին բանաձև կներկայացնի կառավարություն
7310:09
Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում ՍԴ-ի դիմաց (տեսանյութ)
5209:48
9 անդամ և ոչ մի անկախ դատավոր. «Հրապարակ»
4509:24
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող. «Հրապարակ»
7809:12