«Եվրոպայում էլ ԵՄ ապագայի մասին միասնականություն չկա». Գարիկ Քեռյան
![]() 256 Շաբաթ, 11 հունվարի, 2025 թ., 02:36 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվրոպական Միության բարձրագույն օրենսդիր մարմնի՝ Եվրոպական Խորհրդարանի վերջին ընտրություններն անցան եվրոսկեպտիցիզմի՝ այսինքն միասնական Եվրոպայի ապագայի հարցում վատատեսության բուռն հռետորաբանությամբ: Հիմա Ֆրանսիայում, որը Գերմանիայի հետ ԵՄ հենքն է, ամենօրյա ռեժիմով քաղաքական շատ գործիչներ կոչ են անում դուրս գալ ԵՄ-ից և փախնել փրգվել: Դե բրիտանական քաղաքական վերնախավը վերջին հազար տարվա ընթացքում միշտ էլ եղել է իր հեռատեսության և պրագմատիզմի բարձրունքին՝ որի ապացույցը Բրեքսիտով ԵՄ-ից թռնել փրկվելն էր: Նույնիսկ ֆունտ սթեռլինգը սրբությամբ պահեցին և չգայթակղվեցին եվրոյով: Դե դասական դարձաց Հունգարիայի վարչապետ Օրբանի դարակազմիկ որակումներին, ԵՄ բյուրոկրատիայի մասին՝ բոլորս էլ ծանոթ ենք: Վերջերս հաճախակի լսում եմ ԳՖՀ Բունդեսթագի ընդդիմադիր պատգամավորների ելույթները ուղղված ԵՄ գործադիր իշխանության ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին: Այնպիսի բացասական հռետորաբանություն է, որ դժվար է նույնիսկ նկարագրել օգտագործվող բառամթերքը, նրա գործունեությունը համարվում է պարզապես չարագործությունների շղթա: Իհարկե, ես համաձայն չեմ այս կարծիքին և բնականաբար այդքան էլ տեղեկացված չեմ այս հարցում, բայց ընդհանուր մթնոլորտն այսպիսին է: Կարճ ասած Եվրոպայում էլ ԵՄ ապագայի մասին միասնականություն չկա: Ինչ վերաբերվում է ԵՄ անդամակցելու մասին Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներին, դրանք առայժմ քննարկումներ են, հանուն քննարկումների: Եթե Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացը քառասուն տարի է տեղապտույտի մեջ է, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի եվրաինտեգրման ստաժը քսան տարի է և վերջը չի երևում, Հայաստանի նման երկրի եվրոպական ճակատագիրը կանխատեսելն անօգուտ գործ է: Աստված տա շուտ լինի, ես և իմ սերնդակիցները հաստատ դա չենք տեսնի, իհարկե եթե ԵՄ-ն մնա և չփլուզվի: Պատմության ընթացքում նման մեծ քաղաքական միվորումների փլուզման օրինակներ կան: Եվ վերջում հավելեմ, որ հետխորհրդային տարածքում ԵՄ ընդլայնման գործնական քաղաքականության քայլեր դեռևս նկատելի չեն: ԵՄ ընդլայնումն առայժմս ընդգրկելու է միայն Արևմտյան Բալկանները՝ Ալբանիան և հետհարավսլավյան պետությունները: Այստեղ էլ լուրջ բարդություններ կան Սերբիայի և բոսնիական կոնֆեդերացիայի կազմում գտնվող Սերբական Հանրապետություն կոչվող պետական կազմավորման հետ: Բացառված չէ նաև Կոսովոյի հակամարտության նոր էսկալացիա: Սակայն ԵՄ-ն ձգտում է իր քաղաքական ուղեգծում պահել հարակից տարածաշրջանները, որպես տնտեսական օգուտի, շուկաների և էներգետիկ խնդիրների լուծման գոտիներ: Այդպիսի տարածաշրջաններից են Հյուսիսաֆրիկյան, Միջերկրածովյան, Մերձավորարևելյան, Արևելաեվրոպական և Հարավկովկասյան երկրները: Այս նպատակով հիմնվել են ԵՄ-ի հետ գործընկերության կազմակերպություններ և համապարփակ համագործակցության այլ ձևաչափեր: Հայաստանն ընդգրկված է Արևելյան Գործընկերության մեջ և 2017թ. կնքել է համագործակցության պայմանագիր: Սրանից առավել որևիցե այլ առաջընթաց ԵՄ-ՀՀ հարաբերություններում դեռևս չի կարող լինել: Մեզ մոտ կարող են լինել հանրաքվեներ, քննարկումների մի քանի տասնյակ փուլեր, հետո սուր քննարկումներ, հետո մեդիաճակատամարտեր և գաղափարական «պատերազմներ» ունիթորների և հակաունիթորների միջև եվրոպական ապագայի շուրջ, բայց միայն այսքանը: Իմ համոզմունքն ու մասնագիտական առաջարկն է՝ փնտրեք մեր ապագան և գոյության բանաձևը հարևանների հետ հարաբերություններում՝ առավել կոնկրետ 3+3 ձևաչափում, հիշեք Կիլիկիայի հայկական պետության ճակատագիրը, Հայաստանի Առաջին Հանրապետության Սևրի պատրանքները: Պատմության դասերը կանխատեսնման և ռազմավարական որոշումների կայացման հիմքում պետք է դրվեն, ինչպես, որ անում են հաջողակ քաղաքական էլիտաները»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Հիմա, երբ Իրանը պարտվեց, Ամերիկայի ամենամեծ թշնամին Դեմոկրատական կուսակցությունն է». Թրամփ
353Երեկ, 23:07
«Թեհրանը, չունենալով հնարավորություն հարվածելու ԱՄՆ-ի մայրցամաքային տարածքին, խոցում է նրա «Մերձավորարևելյան որջը»». Արմեն Հովասափյան
313Երեկ, 16:24
«Իրանական հրթիռները կարող են հասնել Լոնդոն». #TheTelegraph
503Երեկ, 13:52
«Դժվար է լինելու սովորական իրանցուն բացատրել, որ նրան «ազատություն» են բերում խավարի միջոցով»». Վարդան Ոսկանյան
284Երեկ, 12:12
«Եթե Իրանը 48 ժամվա ընթացքում չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն կոչնչացնի նրա էլեկտրակայանները». Թրամփ
461Երեկ, 10:10
Սպասվում են տեղումներ
248Երեկ, 08:24
«Խոստովանում է, որ ինքը և պատերազմը նույնական են»․ Մարգարիտ Եսայան
350Երեկ, 03:06
«Հերթական «կրակոցը» ՀԱԵ-ի նկատմամբ և անարգանք հարևան Վրաստանի նկատմամբ»․ Տիգրան Աբրահամյան
243Երեկ, 02:06
