«TelCell-ը կողոպուտով է զբաղված՝ ուղևորների գումարները գրպանելով»․ Նարինե Մկրտչյան

«TelCell-ը բացահայտ և անպատիժ կողոպուտով է զբաղված՝ ուղևորների գումարները գրպանելով։ Ընդ որում՝ և՛ հավելվածով վճարելիս, և՛ բանկային քարտով կողոպտում է գումարդ։
Դեռևս դեկտեմբերի վերջին նկատեցի, որ հավելվածով գնած տոմսերիցս մի քանիսն անհետանում են, մտածեցի՝ երևի չեմ հիշում, թե որքան եմ գնել կամ էլ ուղևորատոմսիս ժամկետը լրացել է։ Եվ սկսեցի ուղևորատմոս գնել անմիջապես տրանսպորտից օգտվելիս, որ տոմսերս ժամկետանց չդառնան։ Եվ քանի որ բանկային քարտս է կցված հավելվածին, սկսեցի ուշադրություն դարձնել գանձնվող գումարներին, ապա սկսեցի վճարել հիմնականում բանկային քարտով։
Երեկ նստեցի 2-րդ համարի ավտոբուսը՝ 14։56-ին, բանկային քարտս մոտեցրի վավերացնող սարքին, մերժեց, 2-րդ անգամ էլ մերժեց, 3-րդ անգամ նոր միայն հաստատեց։ Ես մենակ էի և որևէ մեկի համար ուղևորատոմս չէի գնել։
Այսօր նայում եմ բանկային քարտիս հավելվածը, ինձնից 100 դրամի փոխարեն ավազակ և խաբեբա TelCell-ը գանձել է 300 դրամ՝ 200 դրամ ավել։ Ամենապարզ հաշվարկն անգամ ցույց է տալիս, որ նման «մանր» և ամենօրյա կողոպուտների միջոցով TelCell-ի բացահայտ կամ թաքնված սեփականատերերը ոսկու սարեր կդիզեն։ Քաղաքացիներին կողոպտելու հաշվին և անպատժելիության հետևանքով։
Ահա բարեփոխված ուղևորատոմսային համակարգը, որը համակարգային կողոպուտով է զբաղված»։

«Սիսիանում տեղի ունեցած ցավալի դեպքի թիվ մեկ մեղավորները ՀՀ ԱԱԾ-ն և Շաքիի գյուղապետն են». Նաիրի Հոխիկյան
5710:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
6908:30
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների 43%-ը ենթարկվում է կլիմայական բարձր ռիսկի»․ Լևոն Ազիզյան
10303:06
«Վաղուց նրանք հանգիստ մտնում են Հայաստան ու ելնում»․ Նարինե Կիրակոսյան
11302:06
«Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է»․ Արտակ Զաքարյան
11100:36
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով բողոքի ակցիաներ են կազմակերպվել
198Երեկ, 23:24
Վրաստանում ձերբակալվել է «գողական աշխարհի» հետ կապ ունեցող 80 անձ
183Երեկ, 22:54
«Եթե պետական մարմինների թերացումներ են եղել, դրանք պետք է քննության առարկա դառնան»․ Մհեր Կարագոզյան
106Երեկ, 20:00