««Զենքի կասկած» կոչված «զահրումարը» դարձել է լուրջ խնդիր». Ռուբեն Մելիքյան

Արսեն Բաբայանի ձերբակալությունից ու կարճ ժամանակ անց ազատ արձակելուց հետո իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով խոսել է «այն խայտառակության մասին, որը կոչվում է ապօրինի զենքի կասկածով մարդուն ձերբակալել, որը խայտառակ ծավալների է հասել ՀՀ-ում, դարձել է մարդկանց մի քանի ժամով նյարդայնացնելու, ազատությունից զրկելու անխափան գործիք իշխող քաղաքական ուժի ձեռքերում»:
Ըստ Մելիքյանի՝ «զենքի կասկած» կոչվածը դառնում է արդեն լուրջ խնդիր: «Մարդկանց բռնում են, անունը դնում զենքի կասկած։ Բնականաբար, զենք չեն հայտնաբերում, մարդկանց բաց են թողնում, նրանք էլ ասում են՝ հավես չկա, մի հատ էլ այս հարցի հետևից չընկնենք։ Հետո էլ, որ դատարան ես դիմում, դատարանն էլ ասում է՝ օպերատիվ տեղեկություններ են եղել և այլն։ Սա ուղղակի աբսուրդ է։ Դու որտեղի՞ց ես իմացել, որ այս մարդը զենք ունի։ Սա ուղղակի այլանդակություն է։ Տասնյակ նման դեպքեր են եղել։ Հետաքրքիր զուգադիպությամբ դրանք սկսում են ձևավորվել այն ժամանակ, երբ արդեն իշխող քաղաքական ուժը զգում է, որ մարդկանց տրամադրություններն այնպիսին են, որ գնալով մեծանում է փողոցային պայքարի պահանջարկը։ Մարդիկ էլ չեն դիմանում, ուզում են փողոցային պայքարի միջոցով ինչ-որ բան լուծել այս երկրում»,- տարակուսեց Ռուբեն Մելիքյանը:

«Ամեն ինչ չէ, որ պետք է ներել». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
6803:06
«Դուք անընդհատ լսելու եք ձեր մասին ճշմարտությունը, քանի հատ ուզում եք ռազմավարական դատ սկսեք». Հովհաննես Իշխանյան
9202:06
«Մարդը կամ ունի հայրենիք, կամ անհայրենիք է». Հասմիկ Սողոմոնյան
9601:18
«Պատերազմը դադարեցնելու լուրից հետո զոհվեցին բոլորը». Ազատ Ադամյան
10700:54
«Կառավարության ընտրությունն է՝ խնամքի հաստատությունները թողնել առանց արտաքին հայացքի». Մուշեղ Հովսեփյան
9300:36
Բրազիլացին ձերբակալվել է ChatGPT-ով որդուն սպանելու ծրագրեր մշակելուց հետո
19800:12
«1992-ին միջազգային քաղաքական կոնյունկտուրան հարկադրեց Թուրքիային Հայաստանի վրա հարձակման փոխարեն գնալ տնտեսական ճնշման ճանապարհով». Արա Պողոսյան (լուսանկար)
7800:06
ԱՄՆ-ն կարող է լայնածավալ պատժամիջոցներ կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմ
190Երեկ, 23:48