«Գիտե՞ք՝ սա ում ականջն է․ չհամարձակվե՛ք ինձ ընդհատել»․ Զարուհի Փոստանջյանը՝ դատավորին

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր կայացավ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գործով դատական նիստը։ Փոստանջյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ անհիմն և քաղաքական հետապնդման ներքո իր նկատմամբ կայացվել է մեղադրական վճիռ:
«Դատավոր Տիգրան Ոսկանյանը ցանկանում է ինձ ազատազրկել այն բանի համար, որ ես չեմ հերքել թեկուզ թուրքալեզու մամուլում, թեկուզ ինչ-որ մի տեղ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հանրահայտ փաստերը՝ Զարուհի Փոստանջյանի կողմից կատարված հրապարակային հետևյալ արտահայտությունները՝ «Նիկոլ Փաշինյանի կողմից հողեր հանձնելու գործարք անելու վերաբերյալ գումարներ ստանալու, Նիկոլ Փաշինյանին նախորդ իշխանությունների կողմից բերելու, խորհրդարան մտցնելու մասին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի գործակալ լինելու մասին»»,- հայտնել էր Փոստանջյանը:
Դատական այսօրվա նիստի ժամանակ վիճաբանություն սկսվեց դատավորի և Զարուհի Փոստանջյանի միջև, վերջինս դատարանի կողմից նկատողություն ստացավ․ «Խնդրում եմ մնալ օրենքի սահմաններում, ինձ չընդհատել։ Դուք թույլ չեք տալիս ինձ՝ իրացնելու իմ խոսքի ազատության հնարավորությունը։ Ես եկել եմ դատաքննության որպես մեղադրյալ, հիմա որոշվելու է իմ նկատմամբ պատիժ սահմանելու հարցը և ես այդ հարցի վերաբերյալ պետք է արտահայտվեմ։ Չհամարձակվե՛ք ինձ ընդհատել»,- դատավորին ասաց Փոստանջյանը, ապա ձեռքին պահելով թղթից պատրաստված ականջ՝ շարունակեց․ «Գիտե՞ք՝ սա ում ականջն է։ Սա Մսրա Մելիքի ականջն է, որը տրվել է Ցռան Վերգոյին։ Եկել եմ ասելու, որ ցռանվերգոյությունը վաղ թե շուտ պատժվելու է և մեր հասարակության Ցռան Վերգոները հասարակությունից մեկուսացվելու են»։

««Ուժեղ տղա» Վլադիմիր Պուտինը չի կարողանում ապահովի, որ Ղրիմը բենզին ու դիզվառելիք ունենա». Դանիել Իոաննիսյան
46Երեկ, 23:48
«Էլ ի՞նչի համար է «Երկրապահ»-ը, ումի՞ց է ում պաշտպանում». Աղասի Կարապետյան
40Երեկ, 23:42
«Ուկրաինայի և Լեհաստանի միջև հարաբերությունների վատթարացումը կարող է հանգեցնել թշնամանքի». Զելենսկին զգուշացրել է Լեհաստանի հետ «շատ վատ սրացման» վտանգի մասին
80Երեկ, 23:27
«Եթե ոչ գյուղացին, ոչ սպառողը չեն շահում, ապա ո՞վ է շահում». Մհեր Կարագոզյան
44Երեկ, 23:18
«Միակ ուղին պառլամենտի երեք խմբակցությունների վստահության քվեն ստացած անկուսակցական պրոֆեսիոնալ կառավարության կազմումն է». Գարիկ Քեռյան
49Երեկ, 23:12
«Իսրայելի լրատվական ու հանրային տիրույթում հիստերիա է». Ստեփան Դանիելյան
68Երեկ, 22:54
Հայ Ազգային Կոնգրեսն առաջարկում է բոլոր ընդդիմադիր ուժերին ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ
55Երեկ, 22:18
ՍԴ-ն ընտրությունների վերաբերյալ գործերը միավորել է և կքննի դատարանի նույն նիստում
56Երեկ, 22:12